10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեր ֆրիզբիի հավաքականը կարող է մրցել Ադրբեջանի հավաքականի հետ /վիդեո/

«Այս մարզաձևը ՀՀ-ում բոլորովին նոր է: Ֆեդերացին ունի 1,5 տարվա պատմություն, բայց արդեն որոշակի հաջողություններ հասցրել ենք գրանցել: ՀՀ-ում արդեն մոտ 30 թիմ կա: Մարզերում ևս զարգացրել ենք այս մարզաձևը», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ֆրիզբիի ֆեդերացիայի նախագահ Սերյոժա Հայրապետյանը:
Վերջինս շեշտեց՝ մեր  Ֆրիզբիի հավաքականը հոկտեմբերի 15-ին մեկնում է Վրաստան՝ մասնակցելու  միջազգային մրցաշարի:

«Պատրաստվում ենք ընկերական հանդիպում անցկացնել Վրաստանի հավաքականի հետ: Մեզ տեղեկացին, որ այնտեղ հանդիպելու ենք նաև ադրբեջանական հավաքականի հետ: նրանք ցանկություն են են հայտնել մեկ տարի անց հանդիմում ունենալ մեր հավաքականի հետ», – նշեց Սերյոժա Հայրապետյանը:

Հավաքականի մարզիչ Մարատ Հարությունյանն իր հերթին նշեց՝ մեր մարզիկները լավ մարզավիճակում են և ակարող են մրցել յուրաքանչյուր երկրի հավաքականի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի հավաքականի:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ