Ինչ պայմաններում է ապրում Անջելինա Ջոլին՝ Փիթից բաժանվելուց հետո /ֆոտո/
Հանրահայտ Հոլիվուդյան զույգ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին լուրերի տարածումից հետո նաեւ հայտնի դարձավ, որ Ջոլին իրենց 6 երեխաների հետ հեռացել է տնից ու տեղափոխվել ընկերուհու՝ դերասանուհի Դենիզ Ռիչարդսի տուն։
Այն գտնվում է Կալիֆորնիայում՝ փակ թաղամասում։
Տունը խստիվ հսկվում է, թաղամաս մուտք գործում են բացառապես տեղի բնակիչները։ Նշվում է, որ տան համար Ջոլին ամսական 30 հազար դոլար է վճարում։
Տունը 6 շքեղ ննջարան ունի, 8 լոգասենյակ, հսկայական հյուրասենյակ, խոհանոց, 2 լողավազան։
Ու չնայծ խիստ վերահսկողությանը՝ Ջոլիի վարձակալած տան լուսանկարները հայտնվել են համացանցում։