18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ամերիկացի սենատորները Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ կներկայացնեն Սենատին

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը  եւ Իլինոյս նահանգից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը կոչ են արել իրենց գործընկերներին  Հայոց ցեղասպանությունը ճանաչող` իրենց կողմից ներկայացված նոր բանաձեւի համահեղինակներ դառնալ, տեղեկացնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Բանաձեւը նախատեսվում է Սենատին ներկայացնել այս ամսվա ընթացքում: Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի ներկայացրած բանաձեւի` այստեղ հիշատակվում է Արդարության միջազգային դատարանին […]

Սիրիական իշխանությունները հայտնել են Իդլիբի գրավման մասին /վիդեո/

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Իդլիբը` երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող համանուն նահանգի մայրաքաղաքը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ապստամբների կողմից մի քանի ամիս շարունակ վերահսկվող քաղաքի գրոհն սկսվել էր 3 օր առաջ: Սիրիական թերթերը հավաստիացնում են, որ գրոհն ավարտվել է հաջողությամբ: Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում: Անկախ աղբյուրների տրամադրած  տեղեկություններն առայժմ հնարավոր չէ ստուգել, քանի […]

Սարկոզին ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջին անգամ սոցհարցումների առաջատարն է

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջին անգամ սոցհարցումների արդյունքում առաջ է անցել իր հիմնական մրցակցից` Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդից: Սակայն ֆրանսիացիների մեծ մասը Օլանդին հաղթանակ են կանխատեսում 2-րդ փուլում, տեղեկացնում է “Reuters”-ը: Ըստ սոցհարցման արդյունքների` Սարկոզին առաջատարը կլինի ընտրությունների առաջին փուլում, որը կկայանա ապրիլի 22-ին: Եթե ընտրությունները կայանային այսօր, նրա օգտին կքվեարկեր […]

Թուրքիան լրագրողների բանտարկություններով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում. միջազգային մամուլը` թուրքական խոսքի ազատության հետքերով

Թուրքիայում ազատ են արձակվել 4 լրագրող, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջում անելու փորձի մեջ, տեղեկացնում է “Reuters”-ը: Դատարանը որոշել է նրանց ազատ արձակել, քանի որ նրանք արդեն բավականին երկար ժամանակ են բանտարկության մեջ եւ դժվար թե կարողանան հիմա խանգարել գործի հետաքննությանը: Լրագրողները ձերբակալվել են 2011-ի մարտի սկզբին: Իշխանությունները ենթադրում են, որ նրանք նացիոնալիստական ապօրինի  “Էրգենեկոն” […]

Արեւմուտքի ճնշմամբ ԶԼՄ-ների դեմ ուղղված հայցերի ալիքը կնվազի. Արամ Աբրահամյան

2011 թվականին վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված քաղաքացիական հայցերը լրատվամիջոցների դեմ բազմաթիվ էին, ինչը ստիպեց ՄԻՊ-ին ՍԴ դիմելու: Հայցերի մեծ մասն ավարտվում են հաշտությամբ, որովհետեւ դատավարությունը տեւում է երկար, ինչը ձեռնտու չէ ոչ հայցվորին, ոչ էլ պատասխաբողին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Հենարան” մամուլի ակումբում ասաց փաստաբան Դավիթ Թումասյանը: Նա նշեց, որ ամենաշատը հայցեր են ներկայացվել “Առավոտ”,”168 […]

Հանրապետականները սպառնում են Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրանք է սպառնում, եթե նա որոշի պատերազմ սկսել` առանց Կոնգրեսի համաձայնության: Համապատասխան բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել հանրապետական Ուոլթեր Ջոնսը: Այս տեղեկությունը հաջորդել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված լուրերին, ըստ որոնց Օբամայի վարչակազմը լրջորեն քննարկում է համախոհների հետ Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցը: Ինչպես հաղորդում է “WorldNetDaily”-ը, մեկ այլ հանրապետական […]

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Մարտի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև ընտրությունների օրինականության և վերահսկողության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների: Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող […]

Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելութանը Նյու Յորքում

Մարտի 9-ին Նյու Յորքում տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բան Կի-մունը: “Պիեր” հյուրանոցում կազմակերպված հանդիսավոր այդ միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, տեղական ԶԼՄ-ների, ինչպես նաև հայկական և այլ […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մարտի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ ամիս կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ օրակարգային հարցեր:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի