Կառավարության հաջորդ նիստը`արտագնա
Այսօր կառավարության նիստին հայտարարվեց, որ կառավարությանն իր հաջորդ նիստը կգումարի Կոտայքի մարզում: Արտագնա նիստը տեղի կունենա մարտի 29-ին:
Այսօր կառավարության նիստին հայտարարվեց, որ կառավարությանն իր հաջորդ նիստը կգումարի Կոտայքի մարզում: Արտագնա նիստը տեղի կունենա մարտի 29-ին:
Բրիտանացի լրագրողների ձեռքն է ընկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի անձնական նամակագրությունը, որից պարզ է դառնում նրա վերաբերմունքը իր երկրի իրադրության եւ իրականացվող բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաեւ Իրանի հետ հարաբերությունների մանրամասները եւ միջազգային պատժամիջոցներից խուսափելու մեթոդները: Գերագույն հեղափոխական խորհրդի սիրիացի ընդդիմադիրները գրեթե 3 հազար էլեկտրոնային նամակները հանձնել են “The Guardian”-ին: Ըստ ստացված տեղեկությունների` Ալ-Ասադը նամակագրական կապի […]
Վերահաստատվեց հայ-շվեյցարական բարեկամությունը խորացնելու երկուստեք հանձնառությունը: Մարտի 13-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ժամանեց Շվեյցարիա: Նույն օրը Ժնեւում տեղի ունեցավ Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեյի` Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին Շվեյցարիայի պետական եւ քաղաքական գործիչներ, Ժնեւի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Շվեյցարիայի նախկին նախագահին հանձնելով Պատվո շքանշանը` նախարար Նալբանդյանն ասաց. “Վերջին տարիներին դիվանագիտական […]
Ամերիկյան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնեն Ներկայացուցիչների պալատից պահանջել է ավելացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական օժանդակությունը, ինչպես նաեւ հատկացումներ անել Ջավախքի եւ Մերձավոր Արեւելքից տեղահանված հայ ազգաբնակչության համար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Փալլոնեն նշել է, որ 2013-ի բյուջեից արվելիք այդ հատկացումները կուղղվեն Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ անվտանգության խնդիրների լուծմանը, որի […]
Սիրիայի կառավարությունը “դրական” արձագանք է տվել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` բռնությունը դադարեցնելու առաջարկը, հաղորդում է “Reuters”-ը: Միաժամանակ Սիրիայի կառավարության համար առաջարկությանը վերաբերող որոշ հարցեր անհասկանալի են մնացել: Թե կոնկրետ ինչ հարցեր են հուզում սիրիական կառավարությանը, չի հաղորդվում: Սիրիայի արտգործնախարարության դիմումի մեջ ասվում է նաեւ, որ, հաշվի առնելով երկրի “ողբերգական” վիճակը, […]
Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն երկրում սուգ է հայտարարել` կապված Շվեյցարիայում տեղի ունեցած վթարի հետ, որի հետեւանքվ 28 մարդ է մահացել, որոնցից 22-ը երեխաներ են, հաղորդում է “AFP”-ը: “Սա “սեւ” օր է մեր երկրի համար: Ողջ Բելգիան է հիմա սգում: Չենք կարող բացատրել, թե ինչ ենք զգում մենք հիմա,”-նշել է կառավարության ղեկավարը: Ողբերգության մասին նույնիսկ քահանան չի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ եւ նրանց ուղեկցող անձինք. “Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին եւ զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին”,-ասված է […]
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի “Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող”: Թուրք պաշտոնյան ասել է, որ “Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է”: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ […]
Այսօր ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի եւ քաղաքական գծով դիվանագետ Քրիսթոֆեր Անդերսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության եւ թափանցիկության կարեւորությունը: Henaran.am-ին հաղորդում են […]
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ։ Նշելով հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, քաղաքապետը կարեւորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։ Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլեւ Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ […]