08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Սիրիայի կառավարությունը դրական է արձագանքել Քոֆի Անանի խաղաղարար կոչին

Սիրիայի կառավարությունը “դրական” արձագանք է տվել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` բռնությունը դադարեցնելու առաջարկը, հաղորդում է “Reuters”-ը:

Միաժամանակ Սիրիայի կառավարության համար առաջարկությանը վերաբերող որոշ հարցեր անհասկանալի են մնացել: Թե կոնկրետ ինչ հարցեր են հուզում սիրիական կառավարությանը, չի հաղորդվում: Սիրիայի արտգործնախարարության դիմումի մեջ ասվում է նաեւ, որ, հաշվի առնելով երկրի “ողբերգական” վիճակը, ճգնաժամին հարկավոր է վերջ տալ որքան հնարավոր է շուտ:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Անանը նաեւ կոչ է արել Սիրիայի կառավարությանը առանց խոչընդոտների ապահովել հումանիտար կազմակերպությունների մուտքը տուժած տարածքներ, ինչպես նաեւ քաղաքական երկխոսություն ձեւավորել ընդդիմության հետ:

Հանգստյան օրերին Անանը բանակցություններ է վարել ոչ միայն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի, այլ նաեւ այլ բարձրաստիճան անձանց եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մերձավոր Արեւելք կատարած իր այցի շրջանակներում Քոֆի Անանը հանդիպել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի, ԱԵԼ-ի ղեկավարի, Եգիպտոսի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ