14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանում հիմնվելու է Հնդկաստանի անվան այգի

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ։

Նշելով հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, քաղաքապետը կարեւորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։ Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլեւ Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է հատկապես քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների հաստատման եւ զարգացման կարեւորությունը։ ‘Համոզված եմ , որ Երեւանի եւ Հնդկաստանի քաղաքների միջեւ համագործակցությունը նոր, ավելի ակտիվ շարունակություն կստանա եւ այդ հարցում ես ակնկալում եմ ինչպես Ձեր, այնպես էլ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի աջակցությունը’,–նշել է Տարոն Մարգարյանը։

Դեսպան Մալհոտան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես նշված , այնպես էլ կրթական եւ բիզնես  ծրագրերի իրականացմանը։ Անդրադառնալով Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի տարածքում Հնդկաստանի անվան այգի հիմնելու ծրագրին եւ շնորհակալություն հայտնելով տրամադրված տարածքի եւ իրականացրած նախագծերի համար՝ դեսպանը նշել է, որ այն հայ–հնդկական դարավոր բարեկամության եւս մեկ ապացույց կլինի։ Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

   Henaran.am -ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ