24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Չարենցի ներկայությունը պարտավորեցնող է….”. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի առթիվ հյուրընկալվել է Չարենցի տուն-թանգարանում:

Հանրապետության ղեկավարը թանգարանի հյուրերի հետ միասին շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն բանաստեղծի հոբելյանի կապակցությամբ բացված “Եղիշե Չարենց. դիմանկարների շարք” ցուցադրությանը, որտեղ ներկայացված են գրողի ժամանակակիցների՝ Մ. Սարյանի, Ռ. Ղազարյանի, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի վրձնած Չարենցի դիմապատկերները: Նախագահը Չարենցի գրասեղանին դրված պատվավոր հյուրերի մատյանում առաջին գրառումն է կատարել. “Եկել եմ Չարենցի այնքան սիրած “Կարմիր տունը”:

Եկել եմ, բերելով իմ հիացումը հանճարի նկատմամբ եւ հավաստիացնելու, որ այսօր էլ մենք առաջնորդվում ենք մեզ ժառանգած նրա բանաձեւով. “Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է”:

Նրա վերջին գիրքը՝ “Գիրք ճանապարհինն” իսկապես դարձավ Հայաստանի ժողովրդի ճանապարհի գիրքը՝ դարձավ խորհուրդ, խրատ, ուղեցույց եւ հորդոր բոլորիս համար: Եվ ինքն էլ մնաց մեզ համար որպես հնամյա մեր ժողովրդի ազգային ոգուց եւ հավաքական-ամփոփ պատմությունից սերված առաջնորդ ու մարգարե, որից սովորել ու սովորում ենք, քանի կանք:

Չարենցի ներկայությունը պարտավորեցնող է…”,-գրել է Սերժ Սարգսյանը:

Թանգարանի գիտանձնակազմը Հանրապետության նախագահին նվիրել է Եղիշե Չարենցի ծննդյան 115 եւ գրական գործունեության 100-ամյակների առթիվ հրատարակված “Չարենց-115” գիրքը:

Այսօր մեծ պոետի անձնական իրերի հավաքածուն տուն-թանգարանում համալրվել է եւս մեկով. թանգարանին է հանձնվել Չարենցին պատկանած շախմատը:

Սերժ Սարգսյանը Չարենցի տուն-թանգարանում այնուհետ ներկա է գտնվել հոբելյանական գրական-երաժշտական երեկոյին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ