18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀԿ-ի կոռեկտության նշաձողը

Այսօր ՀՀԿ գործադիր մարմինը հրապարակել է  կանոններ, որոնք  կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների ազատ եւ արդար անցկացման նպատակով, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը: Մասնավորապես. 1. Ընտրական գործընթացի մասնակիցը 1. 1. Սույն Կանոններում “ընտրական գործընթացի մասնակից’ են հանդիսանում” ա) սույն Կանոններն ընդունած եւ ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները (այսուհետ` […]

Հայաստանի հույները սատարում են ՀՀԿ-ին

Ապրիլի 22-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  հանդիպել է  ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Է.Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, […]

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները հիշո՞ւմ են հայերին

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 28,63 տոկոսը: Այս կերպ սոցիալիստների ղեկավարն առաջին տեղը գրավեց` առաջ անցնելով իր հիմնական մրցակից Նիկոլա Սարկոզիից, որի օգտին քվեարկել է ընտրողների 27,06 տոկոսը: Ըստ վերջին տվյալների` ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 80,44 տոկոսը, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը: 3-րդ […]

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Աֆղանստանում անվտանգության գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

Ապրիլի 23-ից 24-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև ՙԱՄՆ […]

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններով

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների  պարբերական ձերբակալությունների կապակցությամբ: Ըստ Լրատվամիջոցների Ազատության ներկայացուցչի վերջին տվյալների` ներկա պահին թուրքական բանտերում շուրջ 90 լրագրող կա: ԵՄ-ը կիսում է ներկայացուցչի այն կարծիքը, ըստ որի կարիք կա շարունակելու բարեփոխումները դատական ոլորտում, որը մասնավորապես վերաբերում է հակաահաբեկչական օրենքին եւ քրեական օրենսգրքին: Հարկ է նշել, որ դատական որոշ գործընթացներ դեռեւս շարունակվում են: […]

Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Չեխիայում

Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում “Ուրարտու” հայ-չեխական ընկերության կազմակերպած “Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին եւ ուզում էին ապրել ու արարել” խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին: Դեսպանը եւ “Ուրարտու” հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: […]

ԵՄ ԱԳ նախարարները Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ են նախատեսել

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների` այսօր` ապրիլի 23-ին, Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների թվով 14-րդ փաթեթը, տեղեկացնում է “AFP”-ը: ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնախումբը հաստատել է նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում են արգելել Եվրոպայից Սիրիա արտահանել “լյուքս” դասի ապրանքներ, ինչպես նաեւ ընդարձակել արգելքը` Սիրիա ուղարկելու սարքավորումներ, որոնք Արեւմուտքի կարծիքով կարող են օգտագործվել […]

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհիմն ու սադրիչ գործողությունների վրա վատնած էներգիան ուղղորդել ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը

Անցած շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին այդ կազմակերպությունում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի կողմից ներկայացվել են Հայաստանի մոտեցումներն Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցի առնչությամբ, որի համար առիթ էր ընձեռել ադրբեջանական կողմը: Ոգեշնչվելով Սեուլում վերջերս կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովին Ալիեւի հնչեցրած անհեթեթ մեկնաբանություններից` Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է կրկնել իր նախագահի անհաջող քարոզչությունը ՄԱԿ ԱԽ-ում, ինչը մեր ունեցած տեղեկությունների համաձայն […]

Նախարար Նալբանդյանն ընդունեց Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարին

Ապրիլի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին, որ Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը եւ թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: Զրույցի ընթացքում քննարկվեցին նախօրեին Հայաստանի […]

‘Արյան դեմ` թանաք, սրի դեմ` գրիչ, եւ դարանի դեմ` Մատենադարան’.ՀՀ նախագահի ողջույնի խոսքը

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին հարող հարթակում մասնակցել են Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում: Միջոցառման ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին ‘Գրքի համաշխարհային մայրաքաղաք’ տիտղոսը փոխանցել է Երեւանի քաղաքապետ Տարոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի