04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանրապետության ղեկավարը “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնում էր

   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոն, ծանոթացել կենտրոնում իրականացված վերակառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներին:

Նախագահին զեկուցվել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում պետության ակտիվ մասնակցությամբ իրականացված մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների շնորհիվ “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնն այսօր հագեցած է ժամանակակից սարքավորումներով, բուժծառայությունները մատուցվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Առողջապահական այս հաստատության մասնագետների համոզմամբ, կենտրոնի համար զգալի աջակցություն է ՀՀ նախագահի նվիրած նոր կորոնարոգրաֆը, որի գործարկումը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանի միակ մասնագիտացված այս կենտրոնի ախտորոշիչ աշխատանքներին և էլ ավելի կբարձրացնի սպասարկման որակը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ