15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան թույլ չի տալիս Իսրայելին մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Թուրքիան արգելափակել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը մայիսի 20-ին եւ 21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, հաղորդում է “Hurriyet”-ը:

Անկարան մերժել է դաշինքի մի շարք անդամների` ներառյալ ԱՄՆ-ի խնդրանքը`  միջոցառմանը` իսրայելցիների մասնակցությունից հանելու իր վետոն: Թուրքերը պնդում են, որ դրա համար Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի 2010-ին իր 9 քաղաքացիներին սպանելու համար:

Ընդ որում, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ՆԱՏՕ-ի այն անդամներին, ովքեր խնդրել են իրենց հանել վետոն: Նրա կարծիքով` այդ երկրները պետք է խորհուրդ տան  Իսրայելին ներողություն խնդրել, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել սպանվածների ընտանիքներին:

Մինչ այդ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը մեղադրել էին Անկարային իսրայելական կողմի հանդեպ իր դիրքորոշման  եւ “դաշինքի արժեքները” խզելու համար: Մասնավորապես, նրանք դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան նման քայլով արգելափակում է ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի միջեւ համագործակցությունը “Միջերկրածովյան երկխոսություն” ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են տարածաշրջանի մի շարք երկներ:

Ի տարբերություն Իսրայելի, Թուրքիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է: ԱՄՆ-ն Իսրայելին համարում է իր “գլխավոր դաշնակից”-ը Մերձավոր արեւելքի տարածաշրջանում, սակայն Երուսաղեմի եւ Անկարայի հարաբերությունները վերջին ընթացքում ծայրահեղ լարված են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ