20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց’. ՀՀԿ ուղերձը

Այսօր ՀՀԿ գործադիր մարմինը ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

‘Հարգելի´ կուսակիցներ,

Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: ‘Հավատանք, որ փոխենք’ կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաեւ այն բացասական ավանդույթները, որոնք մեր հասարակությանը հարիր չեն: ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 13-րդ համագումարում նշում էր. ‘Հավատը նաեւ մշտական սնուցում է պահանջում: Ամեն մի նոր փոփոխությունը ինքնին հավատի ամրապնդման լուրջ ներուժ ունի: Ուրեմն նաեւ փոխենք, որ հավատանք:  Մեր պետության ու հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երեւույթներ, որոնք մենք ժառանգել ենք անցյալից, եւ որոնք շարունակվում են իներցիայով: Փոխել` նշանակում է առաջին հերթին հաղթահարել այդ իներցիան եւ արմատավորել նոր ավանդույթներ: Սա վերաբերում է մեր կենսագործունեության բոլոր ասպարեզներին` սկսած փողոցային երթեւեկությունից, վերջացրած ընտրություններով: Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք…’

Մենք փոփոխությունները սկսում ենք ոչ թե ընտրություններից հետո, այլ հենց հիմա: Այսօր` ապրիլի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմինը հաստատեց ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Խորապես համոզված ենք, որ մեր կուսակցությունն է, որ պետք է առաջինը կատարեր այդ քայլը: Լավ գիտակցելով, որ ոչ բոլոր կուսակցությունները կմիանան դրան, մենք, միեւնույն է, գնացինք այդ քայլին եւ հավատարիմ ենք մնալու մեր որոշմանը:  Հայաստանում ապրող բոլոր սերունդները` ահել թե ջահել, պատմական պարտավորություն ունեն արմատավորելու քաղաքակիրթ հանրությանը վայել ընտրական ավանդույթներ:

Մենք կոչ ենք անում բոլոր հանրապետականներին մանրամասն ուսումնասիրել կանոնները եւ գործադրել դրանք ընտրական գործընթացներում: Քննարկե´ք դրանք ձեր կուսակից ընկերների հետ, դարձրե´ք այդ կանոնները ձեր աշխատաոճի հիմնական բաղադրիչը: Մեզանից յուրաքանչյուրը այս կանոնները պետք է դիտարկի որպես իր առաջնահերթ պարտքը թե´ երկրի եւ թե´ կուսակցության առջեւ: Մեր կուսակցության կողմից ներկայացված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար այս կանոնների կարեւորության գիտակցումը առաջնահերթ է: Մենք հաստատակամ ենք ազատել մեր շարքերը նրանցից, ովքեր այս հանձնարարականը պատշաճ չեն իրականացնի:

Մոտենում է Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մենք բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց եւ շնորհավորենք իրար ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլեւ նոր որակի ընտրությունների կապակցությամբ:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀԿ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ