18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

1958-ից սա առաջին դեպքն է Ֆրանսիայում, երբ գործող նախագահը չի հաղթանակում առաջին փուլում

Նախօրեին` ապրիլի 22-ին, Ֆրանսիայում կայացան նախագահական ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է “BBC”-ն, ըստ նախնական տվյալների` Սարկոզին հավաքել է ձայների 26 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդը` 28 տոկոսը: 2 թեկնածուները կհանդիպեն 2-րդ փուլում, որը  կկայանա մայիսի 6-ին: 1958-ից սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահը չի հաղթանակում առաջին փուլում: 2007-ից Ֆրանսիան ղեկավարող Սարկոզին պայքարում էր […]

Երկրի նախագահը Բոչելիի համերգին էր

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ազատության հրապարակում ներկա են գտնվել “Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագրի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի համերգին:

Մայիսի 6-ի քվեարկությամբ անհասկացողությունը քաղաքական ուժերի միջեւ պետք է վերանա. ՀՀԿ նախագահ

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը`ապրիլի 21-ին  նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ նաեւ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում: Նա համայնքի ընտրողներից ակնկալեց վստահության քվե եւ նաեւ իր երախտագիտությունը հայտնեց նախորդ ընտրություններում Հանրապետականին սատարելու համար: Սերժ Սարգսյանի խոսքով` հիմա ժամանակն է փոփոխությունների. “Եթե մեկը ասի, որ փոփոխություններ չկան, որ կասեն 5 տարի առաջ, 15 տարի առաջ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդին՝ գահակալության յոթերորդ տարեդարձի առթիվ: Henaran.am -ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

Ինչու հիմա. պարզաբանում է ՀՀԿ առաջնորդը եւ հորդորում ընտրությունները հաշվեհարդար չսարքել /ֆոտո/

“Շատերը հարցնում են, թե ինչու է Հանրապետականը հիմա առաջարկում իր բարեփոխումների ծրագիրը: Թող ժամանակին անեին: Ինչու՞ հիմա: Ես պատասխանում եմ` արել ենք ու հիմա էլ անում ենք”: Լոռու մարզի Օձուն գյուղում ընտրողների հետ հանդիպմանը հայատարարեց ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի` խնդիրները պիտի հասունանային, որ դրանք լուծվեին, եւ բացի դրանից պայմաններ էին անհրաժեշտ […]

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Վաշինգտոնում

Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քեփիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանության ականատեսներ” խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսը բացվել է “Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի” ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ: Բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, […]

Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում շահագործման հանձնվեց Զամառլուի կամուրջը

Ապրիլի 21-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոռիում մասնակցեց Զամառլու կամրջի բացման արարողությանը: Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում գտնվող Զամառլու կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են 2006-ին, որի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ: Հատկացված միջոցների մի մասը ծախսվել է հանրապետություն համապատասխան մետաղակառուցվածներ ներմուծելու եւ որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հետագայում շինարարությունը կոնսերվացվել […]

Հակառակորդը հրադադարը խախտել է 450 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  2700  կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում են ԼՂ […]

Վենետիկի քաղաքապետը շրջել է գիշերային Երեւանով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երեւանի եւ Վենետիկի քաղաքապետերը ստորագրեցին ‘Երեւանի եւ Վենետիկի միջեւ քույրացման վերաբերյալ’ համաձայնագիր: Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ […]

ՄԱԿ-ը նոր բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ, որը նախատեսում է դիտորդական խմբի անդամների թիվը 30-ից հասցնել 300-ի, տեղեկացնում է “Associated Press”-ը: Փաստաթղթի տեքստը կազմվել է ապրիլի 20-ին Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւի 2 տարբերակների հիման վրա: Բանաձեւը կքննարկվի այսօր` ապրիլի 21-ին: Համաձայն բանաձեւի տեքստի` նախնական 90 օրվա ընթացքում 300 դիտորդները կհետեւեն  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի