02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանը մասնակցեց “Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնության համաժողովին

Ապրիլի 17-18-ին Բրազիլիա քաղաքում տեղի ունեցավ “Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովը, որի բացումը կատարեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանի ԲԿԳ […]

Սեքս-սկանդալի կենտրոնում հայտնված նախագահի աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից

ԱՄՆ-ի Հատուկ ծառայության 3 աշխատակիցները, որոնք Ամերիկաների գագաթաժողովի նախօրեին հյուրանոցի համար էին բերել կոլումբիացի մարմնավաճառների, հեռացվել են աշխատանքից: Այդ մասին հայտնել է ծառայության տնօրենի օգնականը, տեղեկացնում է “BBC”-ն: “Չնայած որ այդ գործով հետաքննությունը դեռ նոր  է սկսվել, բայց արդեն կարելի է համոզված ասել, որ նրանք կամ աշխատանքից կհեռացվեն կամ իրենց կամքով  աշխատանքից հեռանալու դիմում կգրեն”,-հայտնել […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը […]

Փարիզում կայանալիք հանդիպմանը կրկին կքննարկվի դրությունը Սիրիայում

Այսօր` ապրիլի 19-ին, Փարիզում տեղի կունենա 15 երկրների արտգործնախարարների հանդիպումը` նվիրված Սիրիայի իրավիճակին: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նման միջոցառում անցկացնելու որոշումը բացատրել է նրանով, որ դա նոր ազդանշան կլինի Դամասկոսին եւ կցուցադրի իրենց աջակցությունը ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի  Անանին, հաղորդում է “РИА Новости”-ն: Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը` այն համարելով “միակողմանի” եւ ունակ` ավելի […]

Իրաքում 24 մարդ է զոհվել մի քանի պայթյունների արդյունքում

Իրաքի մի շարք քաղաքներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 24 մարդ է զոհվել, առնվազն 71  մարդ վիրավոր է, տեղեկացնում է “Associated Press”-ը: Մահացու գրոհ է եղել Քիրկուկ քաղաքում, որտեղ 2 ավտոմեքենաների պայթյունը 4 մարդու մահվան պատճառ է դարձել: Չարագործների թիրախը ոստիկանական պահակազորն է եղել: Երկրի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկիչներն իրագործել են 5 պայթյուն, որոնց զոհն է դարձել […]

ՀՀ նախագահը մասնակցել է ԳԱԱ ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2011թ. գիտական գործունեության արդյունքներն ու ներկայացվել են գիտության ասպարեզում առկա խնդիրները և գիտության զարգացման առաջնահերթությունները: Ժողովի մասնակիցներն այնուհետ քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից  

ԿԳՆ-ն պարզաբանում է. ինչու է աշխատանքից ազատվել ռեկտոր Զոլյանը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու նախարարի հրամանը: Պարզաբանման մեջ ասվում է. “Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են եւ 2008 թվականի մարտի 17-ին նրա հետ կնքված, թիվ 134 […]

“Հայկակական ԱԷԿ”-ի երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը երկարաձգվեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց “Հայկակական ԱԷԿ” ՓԲԸ թիվ երկու էներգաբլոկի շահագործման  նախագծային ժամկետը երկարացնելու մասին որոշումը: Հարցը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը եղել է երեսուն տարի: “Հաշվի առնելով նոր էներգաբլոկի թողարկման հնարավոր խնդիրները եւ այդ ժամանակահատվածում երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության ապահովման […]

Մոսկվայում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Մոսկվայում կկայանա ցույց` “Հայոց ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ” լոզունգով: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը ելույթ կունենան մի շարք ռուս քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք հանդես կգան Ցեղասպանության դատապարտմամբ եւ Թուրիքայի կողմից այն ճանաչելու կոչերով: Միջոցառման կազմակերպումը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: Այս միջոցառումով ռուս […]

Անհայտ բեռներով նավը պահանջել են կանգնեցնել Թուրքիայում

“Atlantic Cruiser” առեւտրային նավը, որին կասկածում են Սիրիայի համար զենք տեղափոխելու մեջ, ՄԱԿ-ի պահանջով փոխել է ուղղությունը դեպի Թուրքիայի ափերը եւ կանգնել Իսկանդերուն նավահանգստում, տեղեկացնում է “Reuters”-ը: Թե կոնկրետ ինչ բեռ է տեղափոխում նավը, այժմ պարզում են թուրք մաքսային ծառայողները եւ ոստիկանները, ովքեր պատրաստվում են մտնել նավ: Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ նավը, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի