03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Պենտագոնի ղեկավարի կարծիքով` գրոհն Իրանի վրա հաջող կլինի

Իրանի միջուկային ծրագրի քննարկման համար “վեցնյակի” հետ` արդեն հայտարարված  հանդիպումից մեկ ամիս առաջ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկացած պահի պատրաստ է Իրանի դեմ պատերազմելու, չնայած որ հանդիպման ժամանակ կողմերը պետք է փորձեին հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով:

“BBC”-ի “The Situation Room” հաղորդմանը Պանետան հայտնել է, որ ԱՄՆ-ը արդեն ունի Իրանի վրա հրթիռային հարված հասցնելու պատրաստի ծրագիրը: Հարկ է նշել, որ Պանետան շարունակ խուսափում էր հայտնել Վաշինգտոնի հստակ դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ: Սկզբում նա փորձում էր կատակել` ասելով, որ Պենտագոնը “մի շարք ծրագրեր ունի կյանքի բոլոր դեպքերի համար”: Սակայն հետո ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է, որ եթե հարկ լինի, ապա համապատասխան ծրագիրը կիրականացվի եւ այն հաջողությամբ կավարտվի:

Զրույցին մասնակցած պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն իր հերթին ասել է, որ մայիսի 23-ին նշանակված “միջուկային վեցնյակի”  հանդիպմանը ԱՄՆ-ը լավատեսորեն է տրամադրված:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ