01 Մարտի, Saturday, 2025
KFC

Սկաֆատիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 13-ին  ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Սալերնո նահանգի Սկաֆատի /Scafati/ քաղաքը, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ /Angelo Pasqualino Aliberti/, ինչպես նաեւ մասնակցեց քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված “Հայ արտիստները Սկաֆատիում” /Artisti Armeni a Scafati/ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը քննարկեց Սկաֆատիի հետ քաղաքային մակարդակով համագործակցության հաստատման, զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական ոլորտներում կապերի զարգացման հնարավորությունները:

Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դեսպան Կարապետյանը շեշտեց, որ “Հայ արտիստները Սկաֆատիում” ցուցահանդեսի կազմակերպումը  չափազանց կարեւոր է, քանի որ այն տեղի է ունենում պատմական Պոմպեյ քաղաքի անմիջական մերձակայքում եւ հնարավորություն կընձեռի բազմահազար իտալացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկներին մինչեւ մայիսի 31-ը ճանաչելու եւ հաղորդակցվելու  հայկական ժամանակակից արվեստի հետ:  Իր հերթին Սկաֆատիի քաղաքապետը նշեց, որ “քաղաքի պատմական այս վայրում առաջին անգամ է կազմակերպվում օտար, ոչ իտալական, ազգային մշակույթը ներկայացնող ցուցահանդես”` հավելելով, որ “իրենց քաղաքի համար հիրավի մեծ իրադարձություն եւ պատիվ է հայկական մշակույթին նվիրված  նման միջոցառման իրականացումը”:

Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ներկայացված էին տարբեր երկրներից /ԱՄՆ, Չեխիա, ՌԴ, ՀՀ, Իտալիա, Կանադա/ հայազգի 16 նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ:

Ապրիլի 17-ին Սկաֆատիի քաղաքային խորհուրդը /ջունտան/ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` “հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին եւ զորակցություն հայտնելով  հայ ժողովրդին”:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ