14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները հիշո՞ւմ են հայերին

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 28,63 տոկոսը: Այս կերպ սոցիալիստների ղեկավարն առաջին տեղը գրավեց` առաջ անցնելով իր հիմնական մրցակից Նիկոլա Սարկոզիից, որի օգտին քվեարկել է ընտրողների 27,06 տոկոսը: Ըստ վերջին տվյալների` ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 80,44 տոկոսը, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը:

3-րդ տեղում “Ազգային ճակատի” ղեկավար Մարին Լե Պենը` 18,1 տոկոսով: Սոցիալիստական կուսակցության նախագահը եւ գործող նախագահն այժմ կհանդիպեն ընտրությունների 2-րդ փուլում` մայիսի 6-ին: Օլանդը հույս ունի իր կողմը գրավել Ֆրանսիայի ձախ ուժերի կողմնակիցներին, ովքեր պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցրել 17 տարի շարունակ: Վերլուծաբանների գնահատականներով` հաջորդ փուլում նրան կարող են աջակցել կոմունիստների եւ “կանաչների” կողմնակիցները: “Ես դեռ չեմ հաղթել: Հաղթանակն արդեն մոտ է` մի քանի օրից,”-հայտնել է Օլանդը:

Հարկ է նշել, որ նախագահի 2 հիմնական թեկնածուներն էլ` Սարկոզին եւ Օլանդը, խոստացել էին ընտրվելու դեպքում ստորագրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

“Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել եւ կատարում եմ այն: Որպես երկրի նախագահ` իմ պարտականությունն է պաշտպանել Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնց սպառնում է ժխտումը:Կառավարությունն արդեն աշխատում է այդ օրինագծի վրա,”-ժամանակին հայտարարել էր Սարկոզին: Սակայն նա չօգտագործեց հնարավորությունը եւ չստորագրեց Ազգային ժողովի հավանությանն արժանացրած օրինագիծը, որի պատճառով Սահմանադրական խորհուրդը հնարավորություն ունեցավ այն հակասահմանադրական համարել:

Իր հերթին Օլանդը հայտարարել էր, որ օրինագծի ընդունման գործընթացին կանցնի ընտրվելուց անմիջապես հետո: “Ես համոզված եմ, որ պետությունը պարտավոր է ընդունել պատմականորեն ապացուցված ցեղասպանությունները, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունների ժխտումը ես համարում եմ բռնություն, որը տեղ չունի մեր երկրում: Նրա խոսքով` նախագահական ընտրությունների շեմին  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացումը Նիկոլա Սարկոզիի մեծ սխալն էր: Օլանդը կարծիք էր հայտնել, որ իր մրցակցի շտապողականությունը պարզապես P.R. քայլ էր ընտրություններից առաջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ