ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Աֆղանստանում անվտանգության գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

Ապրիլի 23-ից 24-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո:
Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև ՙԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները՚ խորագրով լիագումար նիստին:
Ապրիլի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Henaran.am-ին փոխանցում են ՊՆ մամլո ծառայությունից