11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012թ. գարնանային զորակոչ անցկացնելու մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաս­տա­նի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զին­վո­րական եւ այլ­ընտ­րանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորա­կոչի տարկետ­ման իրավունքից կամ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Նախագահը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաեւ իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները: Հանրապետության ղեկավարն այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգեւը՝ Պատվո շքանշանը: ՌԴ գլխավոր […]

Օլանդը հաստատել է հայերին տրված խոստումը /վիդեո/

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները շարունակում են մնալ աշխարհում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: Արդեն սկսվել է նախընտրական քարոզարշավի վճռական շրջանը` ընտրությունների 2-րդ փուլին նախապատրաստվելը:  2-րդ փուլը կկայանա մայիսի 6-ին, հաղորդում է “Вести.ру”-ն: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ առաջին փուլում հաղթանակած սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն այժմ պայքարում են Մարին Լե Պենի կողմնակիցների ձայների համար: Լե Պենն առաջին փուլում հավաքել […]

Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի հետ խիստ է խոսել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել: Անշուշտ, այս բացասական երեւույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, եւ ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարեւորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն […]

Դավութօղլուն նեղացել է Օբամայից

“Մեզ համար ոչ մի տարբերություն չկա ապրիլի 23-ի եւ 24-ի միջեւ: Մեզ համար դրանք սովորական օրեր են: Միայն թե ապրիլի 23-ին մենք նշում ենք Երեխաների օրը, ինչը մեզ համար շատ կարեւոր է,”-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիայի ԱԳ […]

ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը

ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է հետեւել ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամլո ծառայությունը: Մոնիտորինգի շրջանակներում հանդիպումներ են կայացել ՀՀ կառավարությունում առաքելության գլխավոր գրասենյակի ղեկավարության եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ  առաքելության ղեկավարի հետ, որոնց ժամանակ քննարկվել է նախընտրական քարոզարշավի ընթացքը: Դիտորդական առաքելության գլխավոր գրասենյակի անդամները ծանոթացել են Լոռու, Սյունիքի, Արմավիրի եւ […]

Օբաման նորից դրժեց խոստումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվա ամենամյա ելույթում կրկին օգտագործեց լեզվական բոլոր հնարքները, որպեսզի խուսափի 1915-ի դեպքերը բնորոշել “ցեղասպանություն” եզրույթով` հերթական անգամ խախտելով սենատոր եւ նախագահի թեկանածու եղած ժամանակ իր տված խոստումը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում: Ելույթի կապակցությամաբ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանն ասել է. “Նախագահի […]

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայում, Բելառուսում եւ Հունաստանում

Ապրիլի 22-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ եւ Ալեքսանդրապոլիս քաղաքներում տեղի ունեցան 1915-ի Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքային կառույցների եւ Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից: Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի եւ ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից, կայացավ Պատերազմի թանգարանի […]

Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները: Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, Իրանի արտգործնախարար Ալի Աքբեր Սալեհին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ զրույցում քննարկել է երկկողմ համագործակցությունը: Ինչպես նաեւ քննարկվել են տարածաշրջանի համար նշանակություն ունեցող մի շարք արդիական հարցեր: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հետ զրույցում Սալեհին […]

Տիեզերքից արված լուսանկարները “մատնել” են Սիրիային

Սիրիական իշխանությունները  ծանր տեխնիկան դուրս չեն բերել բնակելի տարածքներից եւ դրանով իսկ խախտել են ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է “Reuters”-ը: Այն մասին, որ ծանր տեխնիկան դեռեւս դուրս չի բերվել քաղաքներից, վկայում են տիեզերքից արված լուսանկարները: Անանի ներկայացքուցիչը հայտնել է, որ չնայած հրադադարի մասին հայտարարությանը, սիրիացի զինվորակնները դեռեւս շարունակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի