12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը

ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է հետեւել ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամլո ծառայությունը:

Մոնիտորինգի շրջանակներում հանդիպումներ են կայացել ՀՀ կառավարությունում առաքելության գլխավոր գրասենյակի ղեկավարության եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ  առաքելության ղեկավարի հետ, որոնց ժամանակ քննարկվել է նախընտրական քարոզարշավի ընթացքը:

Դիտորդական առաքելության գլխավոր գրասենյակի անդամները ծանոթացել են Լոռու, Սյունիքի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի ընտրական հանձնաժողովների հետ եւ նկատել են թափանցիկություն նրանց աշխատանքում:

ԱՊՀ դիտորդների առաքելության կազմավորումը գրեթե ավարտվում է: ՀՀ ԿԸՀ-ում ներկայացվել են ԱՊՀ-ի 160 դիտորդների հավատարմագրման փաստաթղթեր: Նրանք կներկայացնեն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, ՌԴ-ը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ