16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայում, Բելառուսում եւ Հունաստանում

Ապրիլի 22-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ եւ Ալեքսանդրապոլիս քաղաքներում տեղի ունեցան 1915-ի Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքային կառույցների եւ Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից:

Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի եւ ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից, կայացավ Պատերազմի թանգարանի սրահում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ, հույն հասարակական-քաղաքական գործիչներ:

Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները եւ ՀՀ դեսպանությունն անցկացրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ:

Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին, այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները: Միջոցառմանը առավել ակտիվ մասնակցեցին Բելառուսի հայկական երիտասարդական կազմակերպությունները: Ընդհանուր թվով շուրջ 150 հայ երիտասարդ ժամանել էին Բելառուսի բոլոր մարզերից միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Ապրիլի 24-ին նաեւ Ռումինիայում տեղի ունեցան  Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ եւ համալսարանականներ:

Բուխարեստի Սուրբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, որին ներկա էին հույն կաթոլիկ, ղպտի ուղղափառ եւ կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, այնուհետեւ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի եւ Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ