03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի` բռնաբարության մեջ մեղադրանքներին ավելացել է նաեւ կավատությունը

ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանին նոր քրեական գործ է սպառնում` կրկին բռնաբարության մեղադրանքով, այս անգամ սակայն` նրա հայրենիքում: Լիլ քաղաքի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել խմբակային բռնաբարության գործով, որի մեջ մեղադրվում է նաեւ Ստրոս-Կանը, հաղորդում է “РИА Новости”-ն: Վերջերս ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, ըստ որի Ստրոս-Կանին կարող են մեղադրանք ներկայացնել  բելգիացի մարմնավաճառի խմբակային բռնաբարության, ինչպես նաեւ […]

Սերբիան նոր նախագահ ունի

Սերբիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է նախկին նացիոնալիստ, ընդդիմադիր Սերբիայի պրոգրեսիվ կուսակցության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նա հավաքել է ձայների 50,21 տոկոսը` 3 տոկոսով առաջ անցնելով իր մրցակից` Դեմոկրատական կուսակցության ղեկավար, այժմ արդեն նախկին նախագահ Բորիս Տադիչից, տեղեկացնում է “дни.ру”-ն: Նիկոլիչը դեռ մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումն էր  հայտարարել իր հաղթանակի  մասին եւ խոստացել, որ ինքը […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄն դեսպանին

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են  ազատ եւ արդար ընտրությունների հույժ կարեւորությունը եւ դրանց ապահովման հեռանկարում՝ երիտասարդության ու քաղաքացիական ողջ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը: Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգության’ լրատվական ծառայությունից  

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի ուժերի կազմում ծառայող հայ հրահանգիչների հերթափոխը

Ս. թ. մայիսի 21-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը: Հայ հրահանգիչները մայիսի 21-ից մինչեւ հուլիս ամիսը ԳԴՀ ԶՈՒ ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիս ամսին կմեկնեն […]

ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին` Ադրբեջանի կողմից ոչ բարեկամական քայլեր ձեռնարկելու դեպքում. Ն. Բորդյուժա

“Հայաստանը ՀԱԿՊ լիարժեք անդամ է, եւ եթե Հայաստանի հանդեպ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվեն, ապա բոլոր ՀԱՊԿ անդամները նրան համապատասխան օգնություն կցուցաբերեն”,-նշեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Երեւան-Աստանա-Կիեւ-Քիշնեւ  տեսակամուրջի ժամանակ: Նման հստակ եւ կտրուկ ձեւակերպումով Բորդյուժան պատասխանեց այն հարցին, թե ինչպես կմիջամտի ՀԱՊԿ-ը, եթե Ադրբեջանը ոչ բարեկամական քայլեր ձեռնարկի Հայաստանի հանդեպ: “Մնացած մանրամասները […]

ՆԱՏՕ-ի համաժողովի մասնակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը

Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի  համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում անդրադառնում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, հաղորդում է “Regnum”-ը: Հռչակագրում համաժողովի մասնակից երկրները մասնավորպես նշում են, որ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում ձգձգվող հակամարտությունները անհանգստացնում են Հյուսիսատլանտյան դաշինքին: “Մենք կոչ ենք անում կողմերին քաղաքական կամք դրսեւորել եւ կառուցողական մոտեցում ցուցաբերել, ինչպես նաեւ հարգել բանակցությունների առկա ձեւաչափերը”,-նշել են […]

ՀՀ ԱԳ նախարարը բացատրել է ՆԱՏՕ-ի համաժողովին չմասնակցելու պատճառները

Մայիսի 19-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը: Նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով Միացյալ Նահանգներում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական  կառույցների […]

Մեդվեդեւը գոհ է Օբամայի հետ հանդիպումից

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությունը “մեծ ութնյակի” գագաթաժողովին շատ վերլուծաբաններ համարում են նրա հրաժեշտը մեծ քաղաքականությանը, քանի որ միջազգային հարաբերություններով այսուհետ զբաղվելու է Վլադիմիր Պուտինը: Մեդվեդեւի համար այս հանդիպումը 5-րդն էր եւ նրա խոսքով` “ամենաիմաստալից եւ առանց խնդիրների հանդիպումն էր”, տեղեկացնում է “Коммерсант”-ը: Ընդհանուր առմամբ Մեդվեդեւին Քեմփ-Դեյվիդում ընդունել են ինչպես հարկն է` տրամադրելով նրան բնակավայրի […]

Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Մայիսի 21–ին  իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։ Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։ Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից  

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մայիսի 15-ից 18-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ 37-րդ լիագումար նիստին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի  նիստի ընթացքում քննարկվել է 14 մոդելային օրենք: Մասնակիցները կարեւորել են ‘Գիտական գործունեության ժամանակ գիտնականների էթիկայի մասին’ մոդելային օրենքը:  Օրենքի հեղինակները կարեւորել են գիտնականների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի