14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն փակ սահմանների ապաշրջափակմամբ է հնարավոր հասնել փոխվստահության. ՀՀ նախագահ

Միայն փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության: Այդ մասին ասված է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 39-րդ խորհրդարանական վեհաժողովին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որն ընթերցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանը, նշված է ուղերձում, կարեւորում է միջազգային կառույցների գործունեությանը: Այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն է գրավում միջպետական հարաբերությունների մեջ, հատկապես` ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ապահովման հարցերում: Միջխորհրդարանական երկխոսության հաստատումն էական նշանակություն ունի նման արժեքների տարածման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար:

‘Այդ ամենն իր հերթին օգնում է տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատման շնորհիվ հասնել տեւական խաղաղության ու կայունության հաստատման: Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ եւ կոմպրոմիսային ճանապարհով բոլոր խնդիրների լուծման: Այս համատեքստում եւս կարեւորվում է ՍԾՏՀԿ ԽՎ-ի դերակատարությունը’,- նշված է ուղերձում:

‘Մեզ միավորում են միասնական նպատակները` ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: ՀՀ-ն շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ եւ ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն’,- ասված է նախագահի ուղերձում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ