03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը խստորեն դատապարտեց Սիրիայում հայոց եկեղեցու դեմ կատարած հարձակումը

Այս օրերին, երբ Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական այցով գտնվում է Իրանում, Սիրիայի Հոմս քաղաքում հայկական եկեղեցու դեմ հարձակման մասին լսելով` անմիջապես հանդես է եկել դատապարտանքի հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. “Կրոնական-եկեղեցական կենտրոնների եւ սրբությունների վրա հարձակումը խստորեն դատապարտվում է մեր կողմից”: Արամ Ա-ն հույս հայտնեց, որ Սիրիան շուտով կվերագտնի իր խաղաղությունը եւ ժողովրդի միասնությունը եւ […]

Եգիպտոսում մեկնարկել են պատմական նշանակություն ունեցող ընտրությունները /վիդեո/

Եգիպտոսում մեկնարկել են պատմական նշանակություն ունեցող նախագահական ընտրությունները, որոնք համարվում են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին բերած քաղաքական փոփոխությունների ավարտական փուլը, հաղորդում է “Ամերիկայի Ձայն”-ը: Երկրում անցյալ տարի անցկացված հականախագահական զանգվածային ցույցերի արդյունքում Հոսնի Մուբարաքի հրաժարական ներկայացնելու ժամանակից երկրի առաջին նախագահը դառնալու համար պայքար է մղում տասներկու թեկնածու: Նախագահական ընտրություններում մասնակցելու իրավունք ունի երկրի […]

Քաղաքական սկանդալ “Եվրատեսիլ-2012”-ի շուրջ

Իրանն Ադրբեջանից ետ է կանչել իր դեսպանին` Մուհամեդ Բահիր Բահրամին, այն բանից հետո, երբ  իսլամական հոգեւորականությունը քննադատել է Բաքվին “Եվրատեսիլ” երգի մրցույթն անցկացնելու համար, ինչն ընդհանուր առմամբ 2 երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառ է  դարձել: Ինչպես գրում է “The Guardian”-ը, իրանցի դեսպանին Թեհրան են կանչել խորհրդակցության համար` միմյանց գործերի մեջ խառնվելու` Ադրբեջանի եւ Իրանի մի քանի ամիս […]

Թուրքիայի նախագահը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է “Regnum”-ը` հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի մանդատն ավարտվում է 2013-ին: Սակայն նա իր պարտականությունները կատարելու է մինչեւ 2014-ը, երբ ավարտվում է Գյուլի լիազորությունների ժամկետը` Թուրքիայի նախագահի պաշտոնում: Թուրքական ԶԼՄ-ները կանխատեսում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության առաջադրումը: ԶԼՄ-ների […]

Ինչպիսին պետք է լինի Երեւանը եւ մանավանդ` քաղաքի կենտրոնը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երեւանի ‘’Փոքր կենտրոնի’’ կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ եւ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ: Տիգրան Սարգսյանը նշել է. ‘’Մենք բազմիցս հանրության հետ քննարկել ենք Երեւանի ճարտարապետական տեսքի պահպանման վերաբերյալ […]

Միայն փակ սահմանների ապաշրջափակմամբ է հնարավոր հասնել փոխվստահության. ՀՀ նախագահ

Միայն փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության: Այդ մասին ասված է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 39-րդ խորհրդարանական վեհաժողովին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որն ընթերցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հայաստանը, նշված է ուղերձում, կարեւորում է միջազգային կառույցների գործունեությանը: Այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն է գրավում միջպետական հարաբերությունների […]

Դավթաշենն էլ նոր ղեկավար ունի

Մայրաքաղաքի թիվ 5 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արթուր Գեւորգյանն ազատվել է  մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը։ Թիվ 6 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Ռուբեն Հովսեփյանն ազատվել […]

Ոստիկանության ուղերձը դպրոցականներին

Այսօր ՀՀ ոստիկանությունը  հաղորդագրություն է տարածել դպրոցականների ‘Վերջին զանգ’-ի հետ կապված, որում մասնավորապես ասված է. ‘Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի ‘Վերջին զանգը’, ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով: Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված կամ, […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայում իրար հաջորդած երկու ողբերգական իրադարձությունների՝ Բրինդիզիի Ֆալկոնեի անվան քոլեջի մոտ կատարված ահաբեկչության, ինչպես նաև երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: “Անկեղծ վշտակցություն եմ հայտնում բարեկամ Իտալիային անմեղ մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և պատճառված ավերածությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի