18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սյունիքի մարզպետարանը հերքում է

Հայտնվում է, որ “Երկիր” օրաթերթի ս/թ մայիսի 25-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը Որոտանի վրա 2 փոքր ՀԷԿ է կառուցում” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաեւ այլ զանգվածային լրատվամիջոցներում, հորինված է եւ չի համապատասխանում իրականությանը: Պարզաբանման կարգով տեղեկացվում է, որ Սպանդարյան եւ Անգեղակոթ համայնքներում նախատեսվում է իրականացնել ընդամենը մեկ ՓՀԷԿ-ի (գլխամասային հանգույցը Սպանդարյան համայնքում, կայանային շենքը Անգեղակոթ […]

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շանդոր Սաբոյը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ հատկապես վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու […]

Մարդկանց խոշտանգումներն Ադրբեջանում մահվան պատճառ են դարձել. Պետդեպ

Ադրբեջանի  օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները գտնվում են երկրի նախագահի վերահսկողության տակ: Այդ մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած 2011-ի ամենամյա զեկույցում: Նշելով խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բազմաթիվ բռնությունների մասին` զեկույցն ընդգծում է խոսքի եւ հավաքների անցկացման ազատության սահմանափակումը: Որպես օրինակ է բերվում այն, որ գարնանը բռնությամբ ցրվել են մի քանի բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանաջում […]

ՀՀ վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ս.թ. մայիսի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու ԱՊՀ կառույցների կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր: Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ […]

Պետդեպի զեկույցն անդրադարձել է ՀՀ-ում մարդու իրավունքներին

2011-ին մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենաամյա զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանին: Զեկույցում  նշվում է, որ Հայաստանում` մարդու իրավունքների հետ կապված առաջնային խնդիրը խոսքի եւ մամուլի ազատության, կառավարությունը փոխելու իրավունքի եւ դատական անկախ իշխանության սահմանփակումն է: Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներին` զեկույցը նշում է, որ դրանք եւ մասնավորպես` հեռուստաընկերությունները թերանում են քաղաքական տեսակետները օբյեկտիվորեն ներկայացնելու ոլորտում: […]

‘Միշտ բարձր պահեք ՀՀ քաղաքացու պատիվը’. Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել դպրոցականներին` Վերջին զանգի կապակցությամբ. ‘Այսօր ձեր հարազատ կրթօջախներում հնչող վերջին զանգը բոլորիդ համար յուրովի  մի առիթ է ի մի բերելու եւ ամփոփելու դպրոցի պատերից ներս անցկացրած ձեր բարի ու լավ հուշերը: Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին այդ հուշերը […]

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են

Վերջին 2 օրերին Բաղդադում ընթացող բանակցությունները` Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ, ավարտվել են անարդյունք: Ինչպես գրում է “Christian Science Monitor”-ը, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ համագործակցության փոխշահավետ բանաձեւի շուրջ: Իրանցի ներկայացուցիչների խոսքով` երկխոսությունը չկայացավ, քանի որ “վեցնյակի երկրները` ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամները եւ Գերմանիան, Թեհրանից զգալի զիջումներ են պահանջել` փոխարենը ոչինչ չառաջարկելով: Իրանցիները պնդում են, […]

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է D.I.Y. ակումբի պայթեցումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է մայիսի 8-ին տեղի ունեցած Երեւանի D.I.Y. ակումբի  պայթեցումը, ինչպես նաեւ ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները: ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ:  Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը:  Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, […]

Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը

Մայիսի 25-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի պատվիրակությունը: Ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի,  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, կայցելեն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն […]

ՀՀ նախագահն ընդունել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին: Նախագահը բարձր է գնահատել պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի