01 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ նախագահի մրցանակի է արժանացել թուրք Ռագըփ Զարաքողլուն

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների եւ մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարեւոր աշխատանքի համար եւ մաղթել նոր հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հանրապետության նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ. ‘Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ, Ջերմորեն […]

Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը կողմ է ԼՂ-ին շարունակական աջակցություն ցուցաբերելուն

ԱՄՆ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հավանություն տվեց 2013-ի ֆինանսական տարվա օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը եւ քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում` ներառյալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Հատկացումների հանձնաժողովը խորհուրդ տվեց “նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ԼՂ հակամարտության զոհերին եւ հակամարտության հետ կապված կարիքների համար”: […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներին

Մայիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին: Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նրանց նոր նախագահի ընտրության կապակցությամբ` մաղթելով, որ նրա առաքելությունն արդունավետ ու արգասաբեր լինի ի բարօրություն Ֆրանսիայի ժողովրդի: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշել […]

“Մուսուլման եղբայրներ”-ի թեկնածուն անցել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ

Եգիպտոսի ԿԸՀ-ը հայտարարել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին եւ որ ընտրությունների 2-րդ փուլ են անցնում 2 թեկնածու` “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին եւ պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկը, տեղեկացնում է “BBC”-ն: Առաջին փուլին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 46,2 տոկոսը: “Մուսուլման […]

Սիրիայի նախագահի գլխի համար պարգեւ են նշանակել

Սաուդյան հայտնի կրոնական առաջնորդ Ալի ալ-Ռաբիեին 450 հազար դոլար է խոստացել այն մարդուն, ով կսպանի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հաղորդում է “Gulf News”-ը: Իմամը հայտնել է, որ այդ քայլին է գնացել` լուրերով լսելով սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած ոճրագործության մասին, որտեղ մայիսի 25-ին մոտ 116 մարդ էր սպանվել: “Մենք առաջարկում ենք 450 հազար դոլար նրան […]

Մի երկրում տեղի ունեցած ջարդերի մասին նյութում “BBC News”-ն օգտագործել է մեկ այլ երկրի նկար

“BBC News“կայքն օգտագործել է 2003-ին Իրաքում արված լուսանկարը Սիրիայի Հուլա քաղաքի ողբերգական դեպքերի լուսաբանման համար: “Հուլայի ջարդերը դատապարտել են. ժողովրդի դժգոհությունն ավելանում է” վերնագրով հոդվածը հրատարակվել է մայիսի 27-ին: Նկարում  փոքրիկ տղան ցատկում է հարյուրավոր դիակների վրայով, որոնք փաթաթված են սպիտակ պարկերի մեջ: Կայքի խմբագրությունը հավելել է, որ լուսանկարն արվել է Հուլայում` անհայտ ակտիվիստի կողմից, […]

Պուտինը կղեկավարի ռուսական պատվիրակությունը ՌԴ-ԵՄ գագաթաժողովին

ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը կղեկավարի ռուսական պատվիրակությունը Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովին, որը տեղի կունենա հունիսի 3-4-ը Սանկտ-Պետերբուրգում, տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Եվրամիության պատվիրակությունը կներկայանա Եվրախորհրդարանի ղեկավար Հերման Վան Ռոմպեյի եւ Եվրահանձնաժողովի նախագահ  Ժոզե Մանուել Բարոզոյի ղեկավարությամբ: Ռուսաստան-Եվրամիություն նախորդ գագաթաժողովը կայացել է 2011-ի դեկտեմբերին: Գագաթաժողովի մասնակիցները քննարկել են էներգետիկայի, մոդեռնիզացման, Ռուսաստանի` Համաշխարհային Առեւտրային Կազմակերպությանն անդամակցելու հարցը, […]

Կարծում եմ, որ իմ այցը Երեւան ճիշտ քայլ էր. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում գտնվում է ԱՄՆ-ում, Ստենֆորդի համալսարանում ելույթ ունենալիս խոսել է նաեւ Հայաստան կատարած իր այցի մասին: Ինչպես հաղորդում է “Новостник”-ը, Գյուլն ուսանողներին ասել է, որ լավ առաջնորդը պետք է նաեւ ռիսկային քայլեր անի` նշելով, որ իր այցը Երեւան Հայաստանի նախագահի հրավերով, եւս ռիսկային էր: Նրա խոսքով` 2 երկրների […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է ֆիդայիների ոգեկոչման արարողությանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում մասնակցել է ամեն տարի մայիսի 27–ին նշվող ֆիդայիների ոգեկոչման արարողությանը։ Յուրաքանչյուր տարի այս օրը Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ Աշնակ են այցելում  ոչ միայն նշելու  հայ ազգային ազատագրական շարժման հերոս, համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ներկայացուցիչ Գեւորգ Չաուշի հիշատակի օրը, այլեւ մասնակցելու […]

ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խաղաղ կարգավորման խնդիրը

Հունիսի 4-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի