21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ ‘Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի’ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ‘Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի’ (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին:

Նախագահը բարձր է գնահատել Նասեր Կազեմինիի գլխավորած կազմակերպության գործունեությունը եւ հույս է հայտնել, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձամբ պարոն Կազեմինիի հովանու ներքո իրականացվող մարդասիրական եւ բարեգործական ձեռնարկումները Հայաստանում եւս արգասաբեր կլինեն:

ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երեւանում կրթական, մշակութային, առողջապահական մի շարք հաստատություններ կատարած իր այցելություններից տպավորությունները, նշել, որ շատ տպավորված է հայ մասնագետների բարձր որակական հատկանիշներով եւ առանձին հաստատություններում իրականացվող աշխատանքներով: Նա տեղեկացրել է, որ ‘Նորք-Մարաշ’ բժշկական կենտրոնում, օրինակ, ներկա է գտնվել ‘Կյանքի շնորհ’ միջազգային ասոցիացիայի եւ կենտրոնի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, ըստ որի տեխնիկապես հագեցած եւ բարձրակարգ մասնագետներով համալրված բժշկական այդ կենտրոնը կսպասարկի նաեւ Մերձավոր Արեւելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց ֆինանսավորումը կիրականացնի հիշյալ միջազգային ասոցիացիան: Նասեր Կազեմինիի համոզմամբ, Հայաստանն այս եւ մի շարք այլ ուղղություններով կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ