12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նիկոյանն ասաց` իրեն նման բախտի չեն արժանացնի /վիդեո/

Քիչ առաջ մանդատն ստանալու եկավ ՀՀԿ-ական, գործող Աժ նախագահ Սամվել Նիկոյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ իր թեկնածությունը նորընտիր խորհրդարանի նախագահի պաշտոնում չի առաջադրվի: Լրագրողների հարցին, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ նախագահ կդառնա Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանն ասաց` կարծում եմ` այո: Նիկոյանը չհերքեց գործադիրում պաշտոն ստանալու հնարավորությունը: Լրագրողների մյուս հարցին, թե արդյո՞ք բնապահպանության նախարար […]

Նիկոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց տարիներ ի վեր հաստատված արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն իր շարունակությունը կունենա նաեւ նոր ձեւավորված Ազգային ժողովի հետ:  Կողմերն անդրադարձան Հայաստան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրներին: Դեսպանի խնդրանքով` պարոն Նիկոյանը […]

Պատգամավորներն անկեղծանում են ԿԸՀ մուտքի մոտ /վիդեո/

Այս պահին ԿԸՀ են ժամանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր դարձած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:   ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, Արտաշես Գեղամյանը, ով խոստացավ խորհրդարանում  լավ աշխատել եւ բարձրացնել աշխարհաքաղաքական հարցեր, արդեն ԿԸՀ-ում են: Այստեղ է լրագրող Մարգարիտ Եսայանը: Նա գործընկերներին ասաց, որ իր համար […]

Վարչապետը կվերադառնա

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ որտեղ մայիսի 30-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական շուկաների ծառայությունների ազատականացման հայեցակարգին, ԱՊՀ-ում հիդրոմետ ծառայությունների գործունեության ռազմավարության զարգացման ծրագրին, ինտեգրված տարադրամի […]

՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը վարել է ՀՀ նախագահը

 Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նիստի մասնակիցներին ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ. ՛՛Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված […]

Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի

Այս տարվա ամռանը վերջապես շահագործման կհանձնվի Ստեփանակերտի օդանավակայանը, գրում է “Հայկական ժամանակը”: Սկզբնական շրջանում ամեն օր կիրականցվի միայն մեկ թռիչք` Երեւան-Ստեփանակերտ-Երեւան: Այնուհետեւ թռիչքները կիրականացվեն օրվա մեջ մի քանի անգամ: Օդանավակայանի բացումը նախատեսված էր 2011-ի մայիսի 9-ին: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն առաջին չվերթի առաջին ուղեւորը կլինի: Սակայն օդանավակայանի շահագործումը մի քանի անգամ  […]

“Bridge Artsakh-2012”-ը Շուշիում

2012-ի հունիսի 22-25-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում տեղի կունենա “Bridge Artsakh-2012” 4-րդ տնտեսական համաժողովը, որի հիմնական թեման կլինի “Տնտեսական զարգացումը ժամանակակից փոփոխվող աշխարհում”: Համաժողովի շրջանակներում տեղի կունենան կլոր սեղաններ` “Պետական մասնավոր համագործակցության էֆեկտիվությունը”, “Ֆինանսական գործիքների զարգացումը”, “Էներգախնայողության երազանքներ եւ իրականություն”, “Շինարարական քաղաքականության կոնցեպցիան”, “Փոքր եւ միջին ձեռնարկությունների պետական աջակցությունը”, “Սննդամթերքի շուկայի զարգացման հեռանկարները” թեմաներով:   […]

Փրովիդենսը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

Փրովիդենս քաղաքը տոնել է Շուշիի ազտագրման օրը: Քաղաքապետ Տավերասը մայիսի 20-ը հռչակել է որպես քաղաքի ազատագրման օր: “Փրովիդենս քաղաքը ճանաչում է Շուշիի ազատագրման 20-ամյակը Սբ. Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած արարողությամբ` հիշելով Լեռնային Ղարաբաղի այդ նշանակալից հաղթանակը”,-ասվում է քաղաքապետ Անգել Տավերասի` մայիսի 20-ին ընդունած բանաձեւում: Բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ Շուշիի ազատագրումը 1992-ին բեկումնային պահ եղավ […]

Օբամայի մրցակիցը նախագահական ընտրություններում կլինի Միթ Ռոմնին

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հերթական հաղթանակն է գրանցել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության փրայմերիզում, այս անգամ` Տեքսաս նահանգում: Ռոմնին հավաքել է ձայների անհրաժեշտ քանակությունը եւ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կլինի գործող նախագահ Բարաք Օբամայի մրցակիցը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Ամենավիճարկելի հարցերից մեկը մնում է այն, թե ում կընտրի Ռոմնին փոխնախագահի թեկնածության […]

Շվեյցարիան Սիրիայի դեսպանին “պերսոնա նոն-գրատա” է հայտարարել

Շվեյցարիայի իշխանությունները մի շարք այլ երկրների օրինակին հետեւելով Սիրիայի դեսպանին “պերսոնա նոն-գրատա” է  հայտարարել` ի պատասխան սիրիական Հուլա քաղաքում խաղաղ բնակիչների վրա գրոհի, որի արդյունքում ավելի քան 100 մարդ զոհվեց, տեղեկացնում է “Reuters”-ը: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Սիրիայի արտգործնախարարությանը, որ “պերսոնա նոն-գրատա” հայտարարելու մտադրություն ունեն Լամիա Շակուրին, ով Սիրիայի դեսպանն է միաժամանակ Շվեյցարիայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված