15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոյանն ասաց` իրեն նման բախտի չեն արժանացնի /վիդեո/

Քիչ առաջ մանդատն ստանալու եկավ ՀՀԿ-ական, գործող Աժ նախագահ Սամվել Նիկոյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ իր թեկնածությունը նորընտիր խորհրդարանի նախագահի պաշտոնում չի առաջադրվի:

Լրագրողների հարցին, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ նախագահ կդառնա Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանն ասաց` կարծում եմ` այո: Նիկոյանը չհերքեց գործադիրում պաշտոն ստանալու հնարավորությունը:

Լրագրողների մյուս հարցին, թե արդյո՞ք բնապահպանության նախարար է նշանակվել, ասաց, ոչ պետք չէ մասնավորեցնել եւ կոնկրետ ոլորտ  նշել: Լրագրողները հետաքրքրվեցին Սամվել Նիկոյանից. “Արդյո՞ք հնարավոր է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեն Ձեր թեկնածությունը”, -Սամվել Նիկոյանը պատասխանեց. “Չեմ կարծում, որ ինձ նման բախտի կարժանացնեն”:

Տեսանյութը շուտով

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ