27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փրովիդենսը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

Փրովիդենս քաղաքը տոնել է Շուշիի ազտագրման օրը: Քաղաքապետ Տավերասը մայիսի 20-ը հռչակել է որպես քաղաքի ազատագրման օր:

“Փրովիդենս քաղաքը ճանաչում է Շուշիի ազատագրման 20-ամյակը Սբ. Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած արարողությամբ` հիշելով Լեռնային Ղարաբաղի այդ նշանակալից հաղթանակը”,-ասվում է քաղաքապետ Անգել Տավերասի` մայիսի 20-ին ընդունած բանաձեւում:

Բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ Շուշիի ազատագրումը 1992-ին բեկումնային պահ եղավ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում:

Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը նամակ է հղել Փրովիդենսի քաղաքապետ Տավերասին, որում շնորհակալություն է հայտնել հռչակման համար:

Նամակում մասնավորապես ասվում է. “20 տարի առաջ Շուշի քաղաքը վերադարձվեց հայ ժողովրդին` որպես քաջության եւ հաստատակամության, ազատության եւ արդարության համար անձնուրաց պայքարի  խորհրդանիշ: Այսօր մենք կրկին պատրաստ ենք զարգանալ` որպես ազատ դեմոկրատական հասարակություն` մեր ընդհանուր արժեքների հիմքի վրա: Եվ մեր հաստատակամությունն ավելի ուժեղացավ` մայիսի 20-ը Փրովիդենսի կողմից Շուշիի ազատագրման օր հռչակելուց հետո”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ