23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Իվանիշվիլին չի լսի Սաակաշվիլիին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա չի գտնվի խորհրդարանում, երբ այնտեղ իր ամենամյա զեկույցով ելույթ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է “РИА Новости”-ն:  Սաակաշվիլին օրենսդիր մարմնի առջեւ ելույթ կունենա փետրվարի 8-ին: Դա կլինի նրա առաջին ելույթը 8-րդ գումարման խորհրդարանի առջեւ: 2012-ի հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանի տեղերի մեծամասնությունը պատկանում է “Վրացական […]

Նոր արագաչափեր

Երևան քաղաքում 2013 թ. փետրվարի 11-ից գործարկվելու են նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը։    Արագաչափ սարքերը տեղակայված են՝ Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ Զաքյան փողոց-Խորենացի փողոց Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոց Աբովյան փողոց-Սայաթ-Նովա փողոց Տերյան փողոց-Սայաթ-Նովա փողոց Տերյան փողոց-Կորյունի փողոց և Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ […]

Սիրիական ընդդիմությունը համաձայնել է բանակցել փոխնախագահի հետ

Սիրիական Ազգային Կոալիցիայի` երկրի միացյալ ընդդիմության ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը պատրաստակամություն է հայտնել երկրի փոխնախագահ Ֆարուկ ալ-Շարայի հետ բանակցություններ վարել: Այդ մասին նա հայտնել է “Ալ-Արաբիա” հեռուստաալիքի եթերում: Ալ-Խաթիբն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ որպես կառավարության ներկայացուցիչ Ալ-Շարայի ընտրությունը պայամանավորված է նրանով, որ փոխնախագահը մնացել է այն քիչ մարդկանցից կառավարությունում, ում “ձեռքերը չեն արյունոտվել”: […]

Մենք պետք է վերադարձնենք Հարավային Օսիան եւ Աբխազիան. Իվանիշվիլի

Վրաստանը ոչ մի գնով չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի` Մյունխենյան կոնֆերանսին արած  հայտարարությունը, երբ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ը բոլոր հարցերով չէ, որ համաձայն է Ռուսաստանի հետ, եւ որպես օրինակ նշել էր Վրաստանի օկուպացված տարաքծները: Բայդենի խոսքով` ԱՄՆ-ը Հարավային Օսիան եւ […]

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Արթուր Բաղդասարյանը նախ շնորհավորել է O. Պավլյուկին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով արգասաբեր աշխատանք, ապա վստահություն հայտնել, որ Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա և Պավլյուկի գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում: […]

Տիգրան Սարգսյանը “Երևանի գարեջուր” ընկերությունում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է “Երևանի գարեջուր” ընկերություն: Կառավարության ղեկավարը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են արտադրամասերով՝ ծանոթացել գարեջրի և հյութերի արտադրական գործընթացներին: Տեղեկացվել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ընկերության արտահանման ծավալներն աճել են 2.3 անգամ, ինչը հնարավոր է եղել ապահովել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ: Միայն 2012 […]

Տիգրան Բալայանի արձագանքը Ազիմովին

ՀՀ ԱԳՆ Մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի այն պնդումը, ըստ որի անցյալ շաբաթ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայկական կողմն իբր թե մերժել է Ադրբեջանի կողմից արված ինչ-որ առաջարկներ: “Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ եռանախագահների փարիզյան վերջին հանդիպմանը որեւէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել։ Ավելին, այդ հանդիպման վերաբերյալ նախարարների ու համանախագահների կողմից […]

Տարոն Մարգարյանը գերազանցում է

2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն: Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվի երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգումից հետո փողոցներում ասֆալտի շերտի քանդումը բացառելու նպատակով՝ հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախքան աշխատանքների մեկնարկը ավարտել հաղորդուղիների հետ […]

Դավութօղլուն զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Դավութօղլուն նախ շնորհավորել է Քերրիին` նոր պաշտոնի կապակցությամբ եւ հաջողություններ է մաղթել իր հետագա աշխատանքում: Վերջերս Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը քննարկելիս` կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` համագործակցելու ահաբեկչության դեմ պայքարը: ԱԳ նախարարությունների ղեկավարները քննարկել են նաեւ Սիրիայում եւ Իրաքում […]

7 օրում սահմանը խախտվել է 250 անգամ

ԼՂՀ ՊԲ-ից Henaran.am-ին տեղեկացնում են, որ, հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի