26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօրվանից Անդրիասը 24-ժամյա բժշկական հսկողության տակ է

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երևանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան և երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։ Այսօր ժամը 11-ին Անդրեաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի […]

900 հազար դոլարի տեր է. ԱԱԾ ղեկավարության ունեցվածքը

2011թ.-ը շարժական գույք ձեռք բերելու առումով բավականին հաջող է եղել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի և տնօրենի մեկ այլ տեղակալ` Վրեժ Արզումանյանի տիկնոջ համար: Նրանք ձեռք են բերել 2010թ.-ի արտադրության համապատասխանաբար “RANGE ROVER SPORT” և “MITSUBISHI LANSER” մարդատար ավտոմեքենաներ` 112 հազար 550 ԱՄՆ դոլար և 26 հազար ԱՄՆ դոլար […]

ԵԱՀԿ գործող նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ խնդիրը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, ժակ Ֆորի եւ Յան Քելլիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գրանցված առաջընթացը: Բանակցությունների ընթացքում նրանք մասնավորապես կենտրոնացել են նախորդ շաբաթ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայացած հանդիպմանը, որի […]

Եթե անգամ Հայրիկյանի նկատմամբ մահափորձի դրդապատճառները քաղաքական չէին

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօր անդրադարձել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի միջադեպին, մասնավորապես նշելով. “Նախագահական ընտրապայքարի առաջին երկու շաբաթների ընթացքը ցույց տվեց, եւ եւս մեկ անգամ արձանագրեց  իշխանությունների հաստատակամությունը` անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրություններն ընթանան  բացառիկ  հանդուրժողականության մթնոլորտում` ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ քարոզարշավի անցած երկու շաբաթվա ընթացքում […]

“Սիվիլիթա′ս”, իշխանությունների գործը չէ ընդդիմությանը հզորացնելը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին: “Հայտնի խոսք կա. քիչ վտանգավոր են չորս դժգոհողները, քան մեկ երջանիկն ու երեք նախանձները։ Երեկ ծանոթացա “Սիվիլիթաս” հիմնադրամի տարեկան զեկույցին։ Աղմկահարույց պատմության կիզակետում հայտնված հիմնադրամը փորձում է ներքաղաքական “վերլուծություն” կատարել։”Վերլուծություն”, որի հետեւում ակնհայտ են որոշ ուժերի պատվերն ու ուղղորդումը։ “Սիվիլիթաս” […]

Ծնողական ժողովները վերածվել են իշխող ուժի թեկնածուին սատարելու քարոզչության. Ռուբեն Հակոբյան

Ներկայացնում ենք “ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը . “Հարգելի´ խորհրդարան, փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունենալու ՀՀ նախագահի ընտրություն: Ձեւավորված ավանդույթը հուշում է, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով ձեւավորել ժողովրդի իշխանություն: Մեր ընտրողը դրանում համոզվել է իր տառապանքի փորձով. հանրապետական գրեթե բոլոր ընտրությունների ընթացքում անհավասար պայքարի մեջ են մտել` մի կողմից իշխող քաղաքական […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:   “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում […]

Երբեք քո ուղին մինչեւ վերջ չես անցնի, եթե կանգ առնես՝ քար նետելու ամեն մի վայրահաչողի վրա …

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է նախագահական ընտրություններին, մասնավորապես նշելով. “Նախագահական ընտրությունների ընթացքը թեւակոխում է վճռական փուլ: Քարոզարշավ, որը նաեւ միջազգային փորձագետների կողմից բնութագրվում է որպես ծրագրային մրցապայքար՝ քաղաքական կոռեկտության սահմաններում, զերծ անձնական վիրավորանքից: Կարճ ասած` քարոզարշավ, որը բնորոշ է կայուն ժողովրդավարական երկրներին: Մենք բազմիցս նշել ենք, որ որպես քաղաքական իշխանություն` […]

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս: Իսլամական հանրապետության նախագահը 1979-ից, երբ Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ Կահիրեն խաղաղ համաձայնագիր ստորագրեց Թել-Ավիվի հետ,  որից հետո 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները փաստացի ընդհատվեցին, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համբուրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, երբ վերջինս իջել է ինքնաթիռից:  Իրանի առաջնորդը Կահիրե է մեկնել` […]

Իվանիշվիլին չի լսի Սաակաշվիլիին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա չի գտնվի խորհրդարանում, երբ այնտեղ իր ամենամյա զեկույցով ելույթ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է “РИА Новости”-ն:  Սաակաշվիլին օրենսդիր մարմնի առջեւ ելույթ կունենա փետրվարի 8-ին: Դա կլինի նրա առաջին ելույթը 8-րդ գումարման խորհրդարանի առջեւ: 2012-ի հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանի տեղերի մեծամասնությունը պատկանում է “Վրացական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի