27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծնողական ժողովները վերածվել են իշխող ուժի թեկնածուին սատարելու քարոզչության. Ռուբեն Հակոբյան

Ներկայացնում ենք “ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը .

“Հարգելի´ խորհրդարան, փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունենալու ՀՀ նախագահի ընտրություն: Ձեւավորված ավանդույթը հուշում է, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով ձեւավորել ժողովրդի իշխանություն:

Մեր ընտրողը դրանում համոզվել է իր տառապանքի փորձով. հանրապետական գրեթե բոլոր ընտրությունների ընթացքում անհավասար պայքարի մեջ են մտել` մի կողմից իշխող քաղաքական ուժի, մյուս կողմից` ազգի, մեր պետության եւ պետականության շահերը: Ցավոք, այս դեպքում նույնպես ավանդույթի ուժով պետության, ազգի շահերի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ է տարել օրվա իշխող խմբավորման շահը:

Արդյունքում, այսօր ունենք մինչեւ 50 տոկոս ստվերային տնտեսություն, մենաշներհների հաղթարշավ, կոռումպացված պետական կառավարման համակարգ, բոլոր ոլորտներում “ատկատների” շքերթ, իսկ որպես այս ամենի հետեւանք`իր չափերով ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթ, որ այլեւս սոցիալական դիտարկելը ճիշտ չէ:

Այժմ իշխանության ներկայացուցիչները հրապարակային ելույթներում կամ առանձին զրույցներում գրեթե երդվում են, որ անցկացնելու են ազատ, արդար, քաղաքակիթ ընտրություններ: Բայց իրականությունն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները տեղերում անթաքույց սկսել են ընտրողների անձնագրերի կամ անձնագրային տվյալների հավաքագրում՝ ամենատարբեր խոստումներով, հորդորներով ու հարկադրանքներով:

Դպրոցներում վարչական ռեսուրսների օգտագործումը հասել է նրան, որ ծնողական ժողովները վերածվել են իշխող ուժի թեկնածուին սատարելու քարոզչության ու ծնողների նկատմամբ հարկանդրանքի, շանտաժի: Եթե իսկապես ազնիվ է բարձրագույն իշխանության երդումը արդար ընտրություներ անցկացնելու մասին, ապա առնվազն այն պետք է փոխանցվի տեղերում` ի գործադրումն, եթե ոչ` Նժդեհը ունի մարդու այդ տեսակի նկատմամբ իր պատկերավոր գնահատականը: Կարծում եմ գոնե ձեզանից ոմանք ծանոթ են այդ գնահատականին:

Այո´, այս ընտրապայքարը շահեկանորեն տարբերվում է նախորդներից իր հռետորիկայով, ագրեսիվ լարվածության բացակայությամբ, բայց մյուս կողմից առանձնանում է քաղաքական ավանտյուրայի որոշ էլեմենտներով եւ երեսպաշտության առավել պրոֆեսիոնալ դրսեւորումներով: Եկեք իսկապես հարգենք մեր հրապարակային խոստումներն ու երդումները եւ գոնե այս անգամ մարդավարի անցկացնենք արժանապատիվ, արդար ընտրություններ:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից դիմում եմ մեր ընտրողներին՝ խնդրանքով եւ հորդորով, որպեսզի փետրվարի 18-ին յուրաքանչյուր ընտրող իր արժանապատվությունը, իր ես-ը, իր երեխայի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը տանի ընտրատեղամաս, եւ խղճի մտոք իր քվեով ձեւավորի արժանի իշխանություն: 

Հավատացե´ք, հարգելի´ հայրենակիցներ, որ միայն ընտրություններին Ձեր ակտիվ մասնակցությամբ եւ միասնական ուժերով այդ քվեի պաշտպանմամբ է պայմանավորված Ձեր եւ Ձեր երեխաների, մեր բոլորի եւ, իհարկե, մեր պետության ապագան:

Փետրվարի 18-ին մաղթում եմ Ձեզ բարի ընտրություն”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ