17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Արթուր Բաղդասարյանը նախ շնորհավորել է O. Պավլյուկին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով արգասաբեր աշխատանք, ապա վստահություն հայտնել, որ Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա և Պավլյուկի գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Արթուր Բաղդասարյանը կարևորել է ԵԽ  Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստարսբուրգի միջև համագործակցությունը: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ իր առաքելության շրջանակում առավելագույն ջանքերը կգործադրի ԵԽ-ում Հայաստանի նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների և գերակա ուղղությունների վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ