Տարոն Մարգարյանը գերազանցում է
2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն: Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվի երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ:
Հիմնանորոգումից հետո փողոցներում ասֆալտի շերտի քանդումը բացառելու նպատակով՝ հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախքան աշխատանքների մեկնարկը ավարտել հաղորդուղիների հետ կապված նորոգման և հիմնանորոգման նախատեսված աշխատանքները:
“Ծավալները մեծ են և ծրագրում ներառված են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանները: Արդեն իսկ հստակ է նաև հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը, ուստի այդ ցանկը տրամադրեք նաև “Երևանջուր”, “Երևանգազ” և “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլևս քանդման անհրաժեշտություն չառաջանա”,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մինչ հիմնական ծրագրի մեկնարկը պատասխանատուներին հանձնարարվել է նաև փողոցներում և բակային տարածքներում իրականացնել փոսալցման աշխատանքեր:
Կանաչ տարածքների պահպանման և ընդլայնաման նպատակով 2013թ-ին մայրաքաղաքում կանցկացվի ևս 20 կմ ոռոգման նոր ցանց: Քաղաքապետը հանձնարարել է այդ մասով աշխատանքների իրականացման ժամանակացույցն այնպես պլանավորել, որ այս տարի նախատեսվող ծառատունկը կազմակերպվի բացառապես ոռոգելի տարածքներում:
Հարակից ընդհանուր օգտագործմա նտարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ չկատարող մի քանի տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխանտույժեր:
Պատասխանատուներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարողսուբյեկտներիկողմիցիրենցհարակիցընդհանուրօգտագործմանտարածքներիպարտադիրբարեկարգման մասին Երևանիավագանուորոշմանպահանջներիկատարման ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել աղբահանության և սանմաքրման աշխատանքների ընթացքը:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանցփողոցտանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ևս մեկ միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով: Զեկուցվել է նաև, որ փետրվար ամսին քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար ամսվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 350 ընտանիք, 137 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:
Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի բնակիչներին իրազեկելու նպատակով,առավել մատչելի ու տեսանելի վայրում այդ թվում նաև բազմաբնակարան շենքերում փակցվել են քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարները, իսկ սեփական տնատիրությունների բնակիչներին առաջիկա շաբաթվա ընթացքում կբաժանվեն նաև համապատասխան վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով այցեքարտեր:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: