24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ռուբեն Ջաղինյանը նշանակվեց 6 տարով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով ”Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ […]

ԵՃՇՊՀ-ն` Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ

 Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ: 2013 թվականի փետրվարի 9-ին Բրյուսելում Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի  խորհրդի նիստի ժամանակ ԵՃՇՊՀ-ի հայտը պաշտոնապես հաստատվել է, և բուհը ներառվել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքում` որպես լիիրավ անդամ: Հիշյալ կազմակերպությանը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անդամակցության հարցը […]

Սալբիին կանչել են հարցաքննության

Ըստ “Սիվիլիթաս”  հիմնադրամի տարածած հաղորդագրության, Մարտի 1-ին, ժամը 14:00-ին “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

“Աստված ինձ հեռու պահի իմ թիկնապահներից”. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես հրաժարվում է իրեն տրամադրվող Պետական հատուկ անվտանգության ծառայությունից: Նա հայտարարել է, որ իրեն ոչ մի թիկնազոր էլ պետք չէ` այն մեղադրանքներից հետո, որ ինքը միլիոններ է վատնում իր անվտանգության համար, հաղորդում է “Грузия-Online”-ը: Սաակաշվիլին լրագրողներին ցույց է տվել անվտանգության ծառայության 30 ավտոմեքենաները եւ հայտարարել, որ ինքն “այդ էժանագին PR-ի” կարիքը […]

“Մոտ եկեք եւ կզգաք ջերմությունը”. Պուտինը` լրագրողին

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդը պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել, գրում է “МК.ru”-ն: Կրեմլ ժամանած լրագրողներին առաջին հերթին հետաքրքրող հարցն այն էր` արդյոք նրանց առաջին հանդիպումից հետո ՌԴ նախագահի հարաբերությունները ջերմացել են ֆրանսիացու հետ, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր “խաղաղեցնել” Պուտինին: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 11 փաստաթուղթ` տարբեր ոլորոտներում համագործակցության հեռանկարներով: Այդ ողջ ընթացքում Պուտինը […]

ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ օրը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Պետքարտուղարի պաշտոնում սա նրա առաջին ուղեւորության 5-րդ փուլն է, հաղորդում է “BBC”-ն: Քերրիի բանակցությունների գլխավոր թեման կլինի հակամարտությունը հարեւան Սիրիայում: Նախօրեին “Սիրիայի ընկերների” խմբի հետ Հռոմում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ սիրիական ընդդիմությունը ամերիկյան կողմից 6 մլն դոլարի չափով օգնություն կստանա:  Օբամայի […]

ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՆԱՏՕ-ի պատվիրակության նիստը

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2012թ. փաստաթղթերի գնահատման նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի պատվիրակությունը: Չորսօրյա քննարկումներից եւ հանդիպումներից հետո փետրվարի 28-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ եւ ՊՎԳ փաստաթղթերի գնահատման […]

11 քրեական գործ է հարուցվել ընտրական գործընթացի ժամանակ ստացված հաղորդումներից

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարման արդյունքում 27.02.2013թ. դրությամբ ստացվել է 226 հաղորդում: Նշված 226 հաղորդումներից`  – 11 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 6-ը` ԶԼՄ-ների ահազանգերի քննարկման արդյունքներով: Հարուցված քրեական […]

Տնտեսական աճից` “տռասաներ”

Կառավարության այսօրվա` փետրվարի 28-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարաձավ տնտեսական աճին: Վերջինս հղում անելով Ազգային վիճակագրական ծառայութան  տվյալներին` նշեց, որ ըստ 2012 թ. ցուցանիշների ՝ ՀՆԱ աճը կազմել է 7.2%: “Հանրապետության նախագահը մեր առջեւ դրել էր 7տոկոսանոց թիրախ, որը մենք ձեզ հետ իրականացրել ենք: Միեւնույն ժամանակ այս բարձր ձողանիշը, որ միասին կարողացել ենք հաղթահարել, 2013 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի