Րաֆֆին քննարկել է ՍԴ դիմելու հնարավորությունը

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Կողմերը քննարկեցին հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր դիտարկումները ընտրությունների ընթացքում տեղ գտած եւ իր ընտրական շտաբի արձանագրած զանգվածային խախտումների վերաբերյալ: Քննարկվեց նաեւ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը: