ԱԳ նախարարը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

Մարտի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական եւ մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարեւոր ձեւաչափ երկուստեք ընդգծվեց խորհրդարանական ակտիվ համագործակցության կարեւորությունը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի եւ […]