17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵՃՇՊՀ-ն` Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ

 Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ:

2013 թվականի փետրվարի 9-ին Բրյուսելում Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի  խորհրդի նիստի ժամանակ ԵՃՇՊՀ-ի հայտը պաշտոնապես հաստատվել է, և բուհը ներառվել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքում` որպես լիիրավ անդամ: Հիշյալ կազմակերպությանը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անդամակցության հարցը քննարկվել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը, որից անմիջապես հետո մեկնարկել էր գործընթացը, և արդյունքն արդեն առկա է: 

 Անդամակցությունը հնարավորություն է տալիս ԵՃՇՊՀ-ին միանալ  Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքին, ինչպես նաև գիտաժողովներում և պաշտոնական հաղորդագրություններում հանդես գալ որպես կազմակերպության անդամ: Անդամակցության շնորհիվ ԵՃՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը ստանում է արտերկրում տեղի ունեցող գիտաժողովներին ու սեմինարներին արտոնյալ պայմաններով մասնակցելու հնարավորություն՝ ընդլայնելով միջազգային կապերի ու գիտական գործունեության շրջանակը:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ