22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ: ”Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք […]

Թանաքանյութը ստուգվել է

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների եւ ԿԸՀ անդամների հետ: Հանդիպման ընթացքում ցուցադրվել եւ փորձարկվել է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք թանաքանյութը: Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում, Ավստրիայում եւ Վաշինգտոնում

Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 27-ին Մեդոն քաղաքում կազմակերպված միջոցառմանը ներկա գտնվեցին Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ: Ներկաների կողմից Մեդոնի հայկական հուշակոթողի առջեւ զետեղվեցին ծաղկեպսակներ, հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի […]

Մայր Աթոռում

Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի պատգամավորների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց նման այցելությունները, որոնք նպաստում են ԵԽ-Հայաստան կապերի ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց պատգամավորներին այն ջանքերի համար, որ ներդրվում են […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ հիմնադրամի գլխավոր տնօրենին

Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ միջազգայինի գլխավոր տնօրեն Փաթ Գլիսոնին` Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ հիմնադրամի գլխավոր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Ողջունելով ԷԿԼՕՖ-ի գլխավոր տնօրենի այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի գործունեության […]

Արքայի վերադարձը. Նիդերլանդները վերջ տվեց մայրիշխանությանը

Նիդերլանդների թագուհի Բեատրիսը իր վերջին ուղերձն է հղել ենթականերին եւ ժողովրդին` գահը ավագ որդուն` արքայազն Վիլհելմ Ալեքսանդրին հանձնելուց առաջ, տեղեկացնում է “Associated Press”-ը: Իր ուղերձում Բեատրիսը կոչ է արել իր ծառայողներին աջակցել նոր միապետին: “Ներկա պահին իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ նոր միապետն զգա ձեր աջակցությունն ու վստահությունը”,-հայտարարել է թագուհին: Նա համոզմունք է հայտնել, […]

Իվանիշվիլիի կողմնակիցներն այրել են Սաակաշվիլիի նկարը /վիդեո/

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի կողմակիցները ներխուժել են նախագահ Միխեիլ Սաակշվիլիի կողմնակիցների գրասենյակը եւ տակնուվրա արել այն, գրում է “Zakon.kz” կայքը: “Վրացական երազանք”-ի ներկայացուցիչները ներխուժել են Իմերիթի շրջանում գտնվող “Միացյալ Ազգային շարժում” կուսակցության պատգամավոր Դավիդ Ճավճանիձեի գրասենյակ, պահանջել են ազատել շինությունը, որից հետո պատից պոկել են Սաակաշվիլիի նկարը եւ այրել այն նացիստական շարժման խորհրդանշանի հետ: “Սաակաշվիլին […]

ԱԳՆ-ից վշտով տեղեկացնում են

Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը: Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երևանում: 1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ […]

Կոնկրետ ծրագրեր Գյումրիում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր  ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից  իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար: Քարեն Հիլիարդն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին ընդունելության համար և տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է […]

“Al Jazeera”-ի հեռարձակումը դադարեցրել են “բռնություն քարոզելու” պատճառով

Իրաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել 10 արբանյակային հեռուստաընկերությունների հեռարձակման թույլտվությունը, այդ թվում` Քաթարի “Al Jazeera” հեռուստաընկերության, հաղորդում է “BBC”-ն: Չինովնիկների խոսքով` դրա համար պատճառ է հանդիսացել եթերով “բռնություն քարոզելը”: Հաղորդակցության եւ լրատվամիջոցների իրաքյան հանձնախմբի հայտարարության մեջ ասվում է, որ “Al Jazeera“-ն եւ մի շարք այլ հեռուստաընկերություններ եթերում “չափազանցնում”, ինչպես նաեւ “օրենքը խախտելու եւ իրավապահ մարմինների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի