19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ հիմնադրամի գլխավոր տնօրենին

Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ միջազգայինի գլխավոր տնօրեն Փաթ Գլիսոնին` Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ հիմնադրամի գլխավոր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Ողջունելով ԷԿԼՕՖ-ի գլխավոր տնօրենի այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի գործունեության եւ ԷԿԼՕՖ միջազգայինի կողմից վերջինիս ցուցաբերվող աջակցության համար: Անդրադառնալով Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հիմնադրամն իր գյուղատնտեսական ու կրթական ծրագրերով հնարավորություն է ընձեռում անհատների եւ համայնքների` հաղթահարելու իրենց առջեւ ծառացած զանազան խնդիրներ: Նորին Սրբությունը նաեւ նշեց, որ հիմնադրամը բարենպաստ ներդրում ունի միջեկեղեցական հարաբերություններում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց տիար Գլիսոնին Հայսատանյան ԷԿԼՕՖ-ի ղեկավարության հետ ԷԿԼՕՖ ունիվերսալ վարկային կազմակերպության նոր ռազմավարության մշակման գործում:3

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ