12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԱԳՆ-ից վշտով տեղեկացնում են

Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը:

Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երևանում:

1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության, հյուպատոսական բաժիններում:

1992-1995թթ. աշխատել է Հայաստանի նորաստեղծ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում:

1995-1999թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում աշխատել է որպես հյուպատոսական բաժնի վարիչ։ 1999-2002 թթ.՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:

Հասմիկ Սողոմոնյանը 2002-2003 թթ. հանդիսացել է ԱԳ նախարարի խորհրդական: 2003-2006 թթ. Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոսական բաժնի ղեկավար:

2006-2009թթ. աշխատել  է  ԱԳՆ Եվրոպայի վարչությունում որպես խորհրդական:

2009թ-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդականն էր:

 Հասմիկ Սողոմոնյանին շնորհվել էր արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Հասմիկ Սողոմոնյանը ՀՀ ԱԳՆ կազմավորման առաջին իսկ օրից իր գիտելիքներն ու փորձը ներդրել է արտգործնախարարության հյուպատոսական ծառայության ստեղծման և կայացման գործընթացում:

Հասմիկ Սողոմոնյանը երկու երեխաների մայր էր։

ԱԳՆ իր ցավակցությունն է հայտնում Հասմիկ Սողոմոնյանի զավակներին, հարազատներին և մերձավորներին: Վառ անհատականությամբ օժտված, հմուտ և օրինակելի դիվանագետի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ