Ադրբեջանը փորձում էր հակահայկական քաղաքականություն իրականացնել

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության՝ մայիսի 27-29-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները քաղաքական հանձնաժողովում ներկայացրել են Արեւելյան գործընկերության անդամ երկրներում անվտանգության սպառնալիքներին նվիրված, էներգետիկ անվտանգության հանձնաժողովում՝ Արեւելյան գործընկերության տարածքում […]