Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել Քեսաբի դեպքերի հետ կապված
Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ. Հարգելի գործընկերներ, Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում եւ նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, […]