14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը դատապարտել Ադրբեջանի գործողությունները

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬ը երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ‬ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը։ Էդվարդ Նալբանդյանն, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները։ «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և […]

Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին մեքենան ընկել է ձորակը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնությունը: Այս մասին հայտոնւմ է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հարակից ձորակում են հայտնվել «Մերսեդես E» մակնիշի 87 TA 007 […]

Հրդեհ՝ «Փեթակ»-ում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից այրվում են առևտրի տաղավարներ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 22.15-ին: Այրվել է արագ սննդի 9 կետ (4-ական քմ) և ջերմահարվել՝ 1 […]

ՌԴ ՀՀ-ին թույլատրել է սուջուխ և բաստուրմա արտահանել

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա: Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատև բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք […]

Հաջողությունների կարելի է հասնել բանիմաց հրամանատարական կազմի աշխատանքի արդյունքում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակի, առկա խնդիրների ու բարելավման ուղիների, ինչպես նաև նշյալ ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հարցերի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվական վարչությունը: Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով […]

Գյումրիում ֆուտբոլի ակադեմիա կկառուցվի

Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ) իրավաբանական անձանց միությանը նվիրաբերվել է   Գյումրու  «Մուշ-2» թաղամաս N10/5 հասցեի հողամասը, որը 2009թ.-ից տրամադրված էր ընկերությանն անհատույց (մշտական) օգտագործման: Գործադիրը հավանություն է տվել նաև «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության, ՀՖՖ և երկու միջազգային կազմակերպությունների՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից: Ֆուտբոլային ակադեմիաների կառուցումը պայմանավորված է Հայաստանում […]

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց կես գին կվճարեն

ՀՀ կառավարության որոշմամբ պահուuտային ֆոնդից  գումար է  հատկացվել գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝  Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2015թ.-ի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Որոշումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթո

Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն՝ Երևանի կիսամարաթոնը։ Երևանյան առաջին կիսամարաթոնի կազմակերպական հարցերը, նպատակն ու կանոններն են մանրամասնել նախաձեռնողներն ու կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը,  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը,  «Երևանի Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյան։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Երևանի Կիսամարաթոնը […]

Կանոնակարգվում է տարեցների, հաշմանդամների և երեխաների  խնամքի տրամադրման  գործընթացը

Սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքի և սոցիալական  ծառայությունների  որակի բարձրացման  նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ուժը կորցրած է ճանաչել մի շարք որոշումներ: Ըստ այդմ, մեկ միասնական իրավական ակտում կանոնակարգվել է և տարեցների ու հաշմանդամություն ունեցող […]

Հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա  կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները:   Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի