27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այցելել են ԼՂՀ Հադրութի շրջան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում  Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հերթական անգամ այցելել էր ԼՂՀ Հադրութի շրջան: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները եղել են Հադրութի շրջանի մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երևանից ժամանած հյուրերը ծանոթացել են […]

Կիսով չափ կրճատվել է բնակարանների ջեռուցման ամսավճարը

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում նախորդ տարի Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: Այս մասին հայտնում է քաղաքա Ջերմաարդիականացված առաջին շենքում կատարված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Շենքի  բակում […]

Այս տարի արձանագրվել է մայրական մահացիության 5 դեպք

Երբեմն ասում են` հայերս այնքան քիչ ենք, որ յուրաքանչյուր կյանք թանկ է մեզ համար։ Իրականում, նշանակություն չունի` շատ ենք, թե քիչ, յուրաքանչյուր կյանք անգնահատելի է։ Գուցե առավել թանկ է մայրական կյանքը։ Քանի որ մեծապես նրա գոյությամբ է պայմանավորված նորածնի և, ընդհանրապես, երեխաների առողջությունն ու կյանքի որակը։ Գուցե թե նաև այս հանգամանքն է խթան հանդիսացել, որ […]

Նոր նշանակումներ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, ինչպես նաև Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզային փրկարարական վարչություններ հրշեջ-փրկարարական ջոկատներում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի […]

Ավտոմեքենա է հրդեհվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 7-րդ զանգվածի թիվ 31 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.19-ին, մարվել` 00.30-ին: Ամբողջությամբ այրվել են “ВАЗ-21099” մակնիշի 64 MM 666 պետհամարանիշի (վարորդ Հ. Ա.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը […]

«ՎԱԶ-2121»-ը ընկել է ձորը. վարորդը մահացել է

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղին հարակից «Բերձենի հողեր» կոչվող սարամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել է ձորը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վարորդը` 1963 թ. ծնված Ռուստամ Թամրազյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:    

Մահվան ելքով պատահար` Երևանի Կոմիտասի պողոտայում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Ջիվան Սաֆարյանին և բախվել թիվ 58 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ջիվան Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.00-ի սահմաններում մահացել է: Կատարվում է քննություն:  

Գալուստ Սահակյանը Սերբիայի խորհրդարանի ղեկավարին առաջարկել է զարգացնել համագործակցությունը միջազգային կառույցներում

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քննարկել է հայ-սերբական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում՝ Ժնեւում (Շվեյցարիա): ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ կարեւորում է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները, որոնք […]

Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության գործադիր փոխնախագահ Բրայան Բեթթիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը […]

Համաշխարհային բանկը Հայաստանում մոտ 700 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր կիրականացնի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Մերսի Տեմբոնը: Նախագահը շնորհավորել է նրանց՝ այդ պատասխանատու պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում: Այս մասին հայտնում են նախագահակնից: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի