14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գողացել են թիթեղյա տնակ

Ոստիկանության Տարոնի բաժնում hոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին 1960 թ. ծնված Աշոտ Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, Վարդանանց թիվ 26 հասցեի իրեն պատկանող, չցանկապատված տարածքից գողացել են թիթեղյա տնակ` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, […]

Թոշակառու քահանան` բարեգործ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հյուրընկալել է Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար Կառլ-Հայնց Շայդեին, ով Գերմանիայի Շվեբիշ-Գմունդ քաղաքից է, ներկայում թոշակառու քահանա և արդեն 23 տարի է՝ Երևանում իրականացնում է բարեգործական ծրագրեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ Այս մասին […]

Զուրաբյանի հայտարարության առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է

Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու մասին 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Զուրաբյանի  հայտարարության, նաև իրավապահ համակարգի կողմից դրան հաջորդած իրավական գործողությունների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում ենք.  Լ. Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստմամբ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել` Վենետիկի […]

Նա Գասպարյան Վովան է

2015 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 451 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 3-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 115 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի. – հայտարարվել է նկատողություն` 52, – հայտարարվել է խիստ […]

Պաշտոնյաները դատապարտյալին ստիպել են

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 5-ին կամ 6-ին, երբ ինքը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, իրեն են այցելել քրեակատարողական վարչության ծառայողները և ստիպել են հետ վերցնել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի դեմ իր կողմից ներկայացրած բողոքը: ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի […]

Նրանք մենակ չեն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության բաժնի աշխատակիցները հերթական այցելությունն են կազմակերպել վարչական շրջանում բնակվող միայնակ տարեցներին:  Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Դուք մենակ չեք»  խորագրով միջոցառում-ակցիան իրականացնողները մի ամբողջ օր անցկացրել են տարեցների հետ, նրանց հետ հիշել անցյալի պատմություններն ու վերապրել ուրախ առիթները: Հանգամանքների  բերումով ներկայում միայնակ բնակվող այս […]

Անհայտ կորածների հարազատների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են

Հոկտեմբերի 21-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամները «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ այցելել են Վայոց ձորի մարզ և հանդիպել անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:- Հանրապետության մարզերում ավանդույթ դարձած նմանօրինակ հանդիպումների կազմակերպման գլխավոր նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում […]

Քննարկել են ԵԺԿ հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել […]

420 տոննա աշնանացան ցորենի լրացուցիչ պահանջարկ կա

Մարզպետարաններից աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ներկայացված պահանջարկը բավարարելու նպատակով կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Պայմանավորված եղանակային բարենպաստ պայմաններով՝ մարզպետարաններից ներկայացվել է ևս 420 տոննա աշնանացան ցորենի լրացուցիչ պահանջարկ. այն կհատկացվի Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին: Այս մասին տեղեկացնում է կառավարության […]

Հիվանդանոցում մահացել է

«Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 19-ին, ժամը 09.00-ին Երևանի  Արցախի փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 1936 թ. ծնված Լևոն  Խաչատրյանին, ով վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հոկտեմբերի 20-ին, ժամը 02.30-ին,  Լ.  Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված