24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը մեկնեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:   Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն […]

Գալուստ Սահակյանը պարգևատրել է կանանց

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կրթության, գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների եւ աշխատակիցների: Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Թադեւոսյանը, Աիդա Թոփուզյանը, Լաուրա Ստեփանյանը, Սրբուհի Գեւորգյանը, Մարիամ Իսպիրյանը, Կիմա Կարախանյանը եւ Ալվարդ Գրիգորյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու այդ հարցում Ընտրական […]

Սերժ Սարգսյանն ընդունել է դիտորդական առաքելության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելությունների գործունեությանը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, իսկ կառույցները, որոնք […]

Նախագահը ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Վյաչեսլավ Վոլոդինի հետ առաջին հանդիպումն է՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել հյուրին: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ պետական գործունեության […]

Նորագույն լուծումներով

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիաե ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիին և քննարկվել ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: «ՀայՏեք» կենտրոնի և «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք […]

Կառավարությունը երկարացրել է ընտանեկան կապիտալը ծախսելու թույլտվությունը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց՝  երկարացնել  ընտանեկան կապիտալը ծախսելու կարգը Ընտանեկան կապիտալ են ստանում բազմազավակ ընտանիքները (3-րդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում): Այն կարող է օգտագործվել հիփոթեքային վարկի, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկերի մարման համար, իսկ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են օգտագործել նաեւ բնակարան գնելու համար: Մինչեւ 2017-ի հունվարի 1-ը գործած կարգի համաձայն՝ ընտանեկան կապիտալի […]

Ապագա ճանապարհի տեղում գտնվող հողերի եւ տների սեփականատերերը փոխհատուցում կստանան

Մարտի 2-ին՝ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց Երեւանը շրջանցող մայրուղու նոր հատվածի համար հողի օտարման կարգը: Հերթական հատվածը գտնվում է մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում՝ Բաբաջանյանի եւ Տիչինայի փողոցների միջեւ: Ապագա ճանապարհի տեղում գտնվող հողերի եւ տների սեփականատերերը փոխհատուցում կստանան: Երեւանը շրջանցող մայրուղին կառուցվում է Ասիական զարգացման բանկի միջոցներով՝ 260 մլն դոլար եւ 112,9 մլն դոլար 2 տրանշով:

30 միլիոն դոլարի ներդրում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է «ՎիմպելԿոմ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիին, գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկային  և արտաքին կապերի հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Մաքգանիին: Բարսելոնայում կայացած «Mobile World Congress»-ի  շրջանակներում «ՎիմպելԿոմ»-ը հայտարարեց ռեբրենդինգի մասին` հայտնելով, որ ընկերությունը վերանվանվում է «VEON»: Սա նպատակ է […]

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ»-ում գնահատում են Հայաստանի ներդրումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է գործնական առաջարկով Հայաստան ժամանած աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության կողմից հետազոտությունների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի