24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հրաշալի հնարավորություն` Երեւան-Փարիզ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Ողջունելով Երևանի գործընկերոջը` Փարիզի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այն հետևողականության ու պատրաստակամության համար, որն ուղղված է Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելուն և զարգացնելուն՝ նկատելով, […]

Արտերկրում էլ թոշակ կստանան

Հայաստանում զինվորականների թոշակները կվճարեն նաեւ արտերկրում բուժվելու դեպքում: ՀՀ կառավարության այսօր՝ մարտի 9-ի նիստում այս մասին համապատասխան որոշում ընդունվեց: Նշվեց, որ մարտական առաջադրանք կատարելիս վիրավորում ստացած եւ արտերկրում բուժում ստացող զինծառայողների թոշակը կվճարեն լիազորագրով:

Կառավարությունը նոր հիմնադրամ ստեղծեց

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ստեղծել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեղամ Գևորգյանը: Հիմնադրամի ստեղծման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կդադարեցվի «Գյուղատնտեսական ծրագրերի հիմնարկի» գործունեությունը:

ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև զբոսաշրջության ոլորտում առաջընթաց կլինի

Մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում հուշագիր են ստորագրել, որով պամանավորվել են նպաստել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ Հայաստան և Ֆրանսիան նախաձեռնում են․   հմտությունների և փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, […]

«Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները». վարչապետի տոնական շնորհավորանքը

  Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ.   «Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։   Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու […]

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Նախագահն ընդգծել է, որ այս հանդիպումը նախևառաջ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարիների ձեռքբերումները և ուղենշելու հետագա անելիքները` նկատի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Սերժ Սարգսյանը […]

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի Նախագահ Սերժ […]

Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ

Ղրղզստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում  առանձնազրույց է ունեցել  ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Կառավարությունից  հայտնում են, որ կողմերն անդրադարձել են հունվարին  ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման […]

«Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել ԵԱՏՄ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: Համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ-ում  […]

Այստեղ ոչ ոք ոչ մեկի ուժով չի պահում

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ մասնակիցներին կոչ է անում  ռուսական գազի  «հաշվարկների հետ կապված վարժություններ չանել». եթե որոշ երկրներ չմտնեին ԵՏՄ, նրանք գազ կգնեին եվրոպական գներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Եկեք ուղիղ, առանց  նեղանալու. եթե այստեղ ներկա մի քանի երկրներ չանդամակցեին Միությանը կամ հեռանային նրանից, նրանք գազը կգնեին եվրոպական գներով… Եւ պետք չէ ոչիչնչ ապացուցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի