27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Գալուստ Սահակյանը պարգևատրել է կանանց

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կրթության, գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների եւ աշխատակիցների:

Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Թադեւոսյանը, Աիդա Թոփուզյանը, Լաուրա Ստեփանյանը, Սրբուհի Գեւորգյանը, Մարիամ Իսպիրյանը, Կիմա Կարախանյանը եւ Ալվարդ Գրիգորյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

Բարձր գնահատելով ուսուցիչների բազմաթիվ սերունդներ կրթած դասախոսների մեծ ավանդը կրթության ասպարեզում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրանց եւ մաղթել քաջառողջություն, դասախոսական եւ գիտական բեղուն գործունեություն:
Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հզոր պետությունն սկսվում է դպրոցից, նա կարեւորել է մանկավարժի դերը հայրենասեր, գրագետ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ