23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ քննարկել է ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 10-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանն ունի համագործակցության արդյունավետ ավանդույթ եւ այս համատեքստում կարեւորել մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացում Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցությունը: Հանդիպման […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կարեն Շահնազարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ: «Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից: Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության […]

Հայաստան է այցելել Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը (Ֆոտո)

Հուլիսի 6-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական եւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Պատվիրակության անդամները հանդես են եկել դասախոսություններով, հանդիպել են համալսարանների ղեկավարության եւ դասախոսական կազմի […]

Բնապահպանության նախարարությունում ստորագրվել է 20 միլիոն դոլարի դրամաշնորհային ծրագիր

Հուլիսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների […]

Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է նախագահին

    Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։   Արման Սահակյանը Նախագահին տեղեկացրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերություններ նոր ներդրումների ներգրավման, ընկերությունների վերազինման և դրա […]

ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը հավակնոտ ու տպավորիչ են. Սվիտալսկի

ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը հավակնոտ ու տպավորիչ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Կառավարությունից   հայտնում են, որ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հուլիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Հայաստանի արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրեց հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արտգործնախարարը ևս մեկ անգամ կարևորեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների […]

Մենք պիտի ջանք չխնայենք. Արա Բաբլոյան

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր պետական կարեւորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Ամրապնդելով պետականության հիմքերը, մարդուն, նրա իրավունքները եւ ազատությունները հռչակելով բարձրագույն արժեք` Սահմանադրությունն ամրագրել է բոլորիս ձգտումը` ապրել արդար եւ իրավական պետության մեջ: Ավելի քան 20 տարվա ընթացքում հիմնական օրենքի, այնուհետեւ դրանում կատարված փոփոխությունների ընդունմամբ սահմանադրական նորմերը որպես ուղենիշներ հիմնավորապես հաստատվել են պետական շինարարության […]

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է  Սահմանադրության օրը: 1995 թվականի այդ օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն պաշտոնական տվյալներով Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր: Տասը տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում […]

Ամերիկահայ գրողը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ դրամատուրգ, գրող, ազգային-մշակութային գործիչ Հրանդ Մարգարյանին՝ տիկնոջ հետ: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում գրողի հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նա մասնավորապես նշեց. «Երիտասարդները պետք է հայերեն խոսեն: Մեր ծրագրերն ուղղված են երիտասարդների հայրենաճանաչությանը, ազգային ինքնության և  լեզվի պահպանությանը: Կարևոր է, որ հնարավորինս շատ ուսուցիչներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի